Դանանգ
From Wikipedia, the free encyclopedia
Դանանգ (վիետ․՝ Da Nang), քաղաք Վիետնամում, որը կենտրոնական ենթակայության տակ գտնվող հինգ քաղաքներից մեկն է։ Այն բնակչության թվաքանակով հինգերորդն է երկրում։
Բնակավայր | ||
---|---|---|
Դանանգ | ||
Երկիր | Վիետնամ | |
Մակերես | 1285,4 կմ² | |
ԲԾՄ | 19 մետր | |
Բնակչություն | ▲1 230 847 մարդ (2019) | |
Ժամային գոտի | Հնդկաչինի ժամանակ և UTC+7 | |
Հեռախոսային կոդ | 236 | |
Պաշտոնական կայք | danang.gov.vn | |
| ||
Տեղակայված է Հարավչինական ծովի ափին՝ կենտրոնական Վիետնամում։ 759 կմ հեռավորության վրա է Հանոյից և 960 կմ Հոշիմինից։ Ունի նավահանգիստ և միջազգային օդանավակայան։ Քաղաքը համարվում է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա-յի «Արևելք-Արևմուտք» միջանցքի վերջնակետը։
Առաջինը այստեղ հաստատվել են Ինդոնեզիայից եկած բնակիչները 192 թվականին։ Նրանք հիմնեցին Ինդրապուրա անվանումով բնակավայրը, որը հետագայում դարձավ Չամպայի թագավորության քաղաքներից մեկը։ Ֆրանսիայի գաղութացման դարաշրջանում Հնդկաչինն անվանում էին Թուրան (ֆր.՝ Tourane)։ Մինչ 1997 թվականը քաղաքը կազմել է Կուանգնամ-Դանանգ գավառի մասը, 1997 թվականի հունվարի 1-ից ստացել է կենտրոնական քաղաքի կարգավիճակ։
Քաղաքը ունի 6 վարչական բաժանում։ 6 քաղաքային թաղամասեր
- Հանտյաու (Hải Châu),
- Շոնչա (Sơn Trà),
- Նգուհանշոն (Ngũ Hành Sơn),
- Լենտեու (Liên Chiểu),
- Կամլե (Cẩm Lệ),
- Հոավանգ (Hòa Vang)
Վիետնամում Դանանգ քաղաքից ոչ հեռու բացվել է աշխարհի ամենաերկար կախովի ճոպանուղին[1]։ Եզակի տրանսպորտային սիստեմը գտնվում է Դանագից 35 կիլոմետր հեռավորության վրա։ Սիստեմը կազմված է 22 սյուներից և 94 խցիկներից։
Դանանգը (վիետ․՝ Đà Nẵng) Վիետնամական ֆուտբոլային ակումբ է, որը ներկայացնում է նույնանուն քաղաքը, հանդես է գալիս Վիետնամի ֆուտբոլի առաջնությունում։
Դանանգի եղբայր քաղաքներ՝
- Կավասակի, Ճապոնիա
- Իվակի, Ճապոնիա
- Սիդզուոկա, Ճապոնիա
- Օկինավա, Ճապոնիա
- Շանդուն, Չինաստան
- Ցզյանսու, Չինաստան
- Ցինդաո, Չինաստան
- Մակաո, Չինաստան
- Գաոսյուն, Չինաստան
- Հայֆոն, Վիետնամ
- Օքլենդ, ԱՄՆ
- Տակոմա, ԱՄՆ
- Ռիվերսայդ, ԱՄՆ
- Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ
- Ջերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ
- Պիտտսբուրգ, ԱՄՆ
- Քվինսլենդ (նահանգ), Ավստրալիա
- Իզմիր, Թուրքիա
- Յարոսլավլի մարզ[2], Ռուսաստան
- «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
Դա Նանգ (անգլերեն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 274)։ |