From Wikipedia, the free encyclopedia
Դանիայի փոստի պատմությունը և փոստային նամականիշները ընդգրկում է Դանիայի փոստի զարգացման և փոստային թողարկումների՝ մինչև փոստային նամականիշերի ստեղծման, դասական (19–20-րդ դարի սկզբի նամականիշներ) և ժամանակակից շրջանները։
Դանիայի փոստի պատմությունը սկսում է Քրիստիան IV–ի 1624 թվականի դեկտեմբերի 24–ի հրամանից, որով նա հիմնեց ազգային փոստային ծառայությունը[1]։ Համաձայն թագավորական հրամանի, առանձին քաղաքների և արտասահմանցի առևտրականների միջոցներով պահվող սուրհանդակները փոխարինվեցին ճիշտ կազմակերպված սուրհանդակների ծառայությամբ, որի վարույթը Կոպենհագենը հանձնեց չորս առևտրականներից կազմված կոմիտեին[2]։ Ծառայությունը կազմված էր ինը գլխավոր երթուղիներից և ղեկավարվում էր Կոպենհագենի քաղաքագլխի և մի քանի գիլդաների կողմից։ Սկզբում փոստը բաժանում էին հետիոտն, իսկ 1640 թվականից ձիավոր սուրհանդակները[1]։ 17-րդ դարի կեսերին փոստի մասնավոր տերերը հիմնեցին ձիա–ուղևորատար փոստային կապ Կոպենհագենի և Համբուրգի միջև[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.