հայ բանաստեղծ, արձակագիր From Wikipedia, the free encyclopedia
Դանիել Սիմոնի Գևորգյան (Անդրիասյան, հոկտեմբերի 2, 1911, Ույծ, Հայաստան - ենթդ․ 1990-ականներ), հայ բանաստեղծ, արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1938 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1955 թվականից։
Դանիել Գևորգյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 2, 1911 |
Ծննդավայր | Ույծ, Հայաստան |
Վախճանվել է | ենթդ․ 1990-ականներ |
Մասնագիտություն | բանաստեղծ և արձակագիր |
Կրթություն | Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարան (1934) |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Կոմունիստ |
1925 թվականին ընտանիքով տեղափախվել է Բաքու։ Սկզբում սովորել է Բաքվի Պերճ Պռոշյանի անվան դպրոցում, ապա 1934 թվականին ավարտել Բաքվի մանկավարժական տեխնիկումը, 1953 թվականին՝ Բաքվի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը (հեռակա)։ 1934 թվականին աշխատել է Ադրբեջանի Շամախու շրջանի Մադրասա գյուղի միջնակարգ դպրոցում որպես լեզվի ու գրականության ուսուցիչ։ 1935-1939 թվականներին եղել է Բաքվում լույս տեսնող «Սովետական գրող» հայերեն գրական-գեղարվեստական ամսագրի պատասխանատու քարտուղարը։ Այնուհետև ուսուցչություն է արել Նուխի քաղաքում և Գյոբուլաղ գյուղում։ 1944 թվականից աշխատանքի է անցել Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագրությունում։ 1950 թվականից աշխատել է Ադրբեջանական ԽՍՀ հրատարակչությունում որպես ավագ խմբագիր[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.