Դանիել Դեյ-Լուիս
From Wikipedia, the free encyclopedia
Դանիել Մայքլ Բլեյկ Դեյ-Լյուիս (անգլ.՝ Daniel Day-Lewis, ապրիլի 29, 1957(1957-04-29)[1][2][3][…], Քենսինգթոն և Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի հայտնի դերասան, կրկնակի՝ բրիտանական և իռլանդական քաղաքացիությամբ։ Դեյ-Լյուիսը միակ դերասանն է, որն արժանացել է «Օսկարի» երկու տարբեր դարերում, և միակն է, որն ստացել է 3 «Օսկար»՝ որպես լավագույն դերասան։
Դանիել Դեյ-Լուիս անգլ.՝ Daniel Day-Lewis | |||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Հասակը | 1.88 մ | ||||||||||||||||
Ծնվել է | ապրիլի 29, 1957(1957-04-29)[1][2][3][…] (66 տարեկան) | ||||||||||||||||
Ծննդավայր | Քենսինգթոն կամ Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4] | ||||||||||||||||
Կրթություն | Բրիստոլ Օլդ Վիկ թատերական դպրոց, Sevenoaks School? և Բիդեյլզ դպրոց[5] | ||||||||||||||||
Քաղաքացիություն | Իռլանդիա և Միացյալ Թագավորություն | ||||||||||||||||
Ազգություն | անգլիացիներ, իռլանդացի և հրեա | ||||||||||||||||
Կրոն | ագնոստիցիզմ[6] | ||||||||||||||||
Մասնագիտություն | կինոդերասան, արվեստագետ, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան և դերասան | ||||||||||||||||
Ժանրեր | դրամա | ||||||||||||||||
Ընտրանի | Իմ ձախ ոտքը, In the Name of the Father?, Վերջին մոհիկանը, Նյու Յորքի ավազակախմբերը, Նավթ և Լինքոլն | ||||||||||||||||
Ծնողներ | հայր՝ Սեսիլ Դեյ-Լուիս, մայր՝ Ժիլլ Բելքոն | ||||||||||||||||
Ամուսին(ներ) | Ռեբեկկա Միլլեր | ||||||||||||||||
Համատեղ ապրող(ներ) | Իզաբել Աջանի | ||||||||||||||||
Երեխա(ներ) | 2 երեխա | ||||||||||||||||
Պարգևներ և մրցանակներ | |||||||||||||||||
ԿինոՊոիսկ | ID 41494 | ||||||||||||||||
Դանիել Դեյ-Լուիս՝ Վիքիպահեստ | |||||||||||||||||
|
Դանիել Դեյ-Լուիսը իր խաղացած երեք դերերի համար՝ որպես Կրիստի Բրաուն «Իմ ձախ ոտքը» (1989) ֆիլմում, որպես Դանիել Պլեյնվյու` «Նավթ» (2007) և որպես Աբրահամ Լինքոլն` «Լինքոլն» ֆիլմերում, արժանացել է «Օսկարի» լավագույն դերասանի համար անվանակարգում։ Արժանացել է «Ոսկե Գլոբուսի» և BAFTA-ի։ «Նյու Յորքի ավազակախմբերը» (2002) ֆիլմում Բիլլ Քատտինգի դերի համար նա ստացել է BAFTA և Screen Actors Guild մրցանակները։ 2013 թվականին ստացել է ևս մեկ Ոսկե Գլոբուս դրամայի լավագույն դերասան անվանակարգում «Լինքոլն» ֆիլմի համար։
Դեյ-Լուիսը մեծացել է Լոնդոնում, նրա հայրը իռլանդացի գրող Սեսիլ Դեյ-Լուիսն է։