Դանիել Օբեր
From Wikipedia, the free encyclopedia
Դանիել Օբեր Ֆրանսուա Էսպրի (հունվարի 29, 1782(1782-01-29)[1][2][3][…], Կան[4] - մայիսի 12, 1871(1871-05-12)[1][4][5][…], Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ[4][6]), ֆրանսիացի կոմպոզիտոր։
Դանիել Օբեր | |
---|---|
Բնօրինակ անուն | ֆր.՝ Daniel-François-Esprit Auber |
Ծնվել է | հունվարի 29, 1782(1782-01-29)[1][2][3][…] Կան[4] |
Երկիր | Ֆրանսիա |
Մահացել է | մայիսի 12, 1871(1871-05-12)[1][4][5][…] (89 տարեկան) Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ[4][6] |
Գերեզման | Պեր Լաշեզ |
Ժանրեր | Մեծ օպերա, օպերա կոմիկ, օպերա և դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, պարուսույց, մանկավարժ և երաժշտագետ |
Աշխատավայր | Փարիզի կոնսերվատորիա |
Անդամակցություն | Գեղեցիկ արվեստների ակադեմիա, Ռուանի գիտությունների, գրականության և արվեստի ակադեմիա և Բելգիայի գիտությունների, գրականության և կերպարվեստի թագավորական ակադեմիա |
Պարգևներ | |
Daniel-François-Esprit Auber Վիքիպահեստում |
Ֆրանսիայի ինստիտուտի անդամ (1829 թվական)։ Կոմպոզիցիա պարապել է Լ․ Քերուբինիի մոտ։ 1842 թվականից Փարիզի կոնսերվատորիայի տնօրեն, 1857 թվականից նաև պալատական կապելմայստեր։ Հեղինակ է ավելի քան 40 օպերայի, գլխավորապես կատակերգական (դրանցից մի քանիսը Ֆ․ Հերոլդի, Ա․ Բուալդյոյի և այլոց հետ)։ Նրա մշտական լիբրետիստը Է․ Սկրիբն էր։ Մեծ օպերայի ժանրում գրված Դանիել Օբերի օպերաներից պատմականորեն կարևոր է «Համրը Պորտիչիից» (կամ «Ֆենելլա», 1828 թվական)։ Բռնակալության դեմ ուղղված նրա սյուժեն (17-րդ դարի Նեապոլի ձկնորսների ապստամբությունը իսպանական նվաճողների դեմ) համապատասխանում էր Ֆրանսիայում 1830 թվականի Հուլիսյան հեղափոխության նախօրեի հասարակական տրամադրություններին։ Դանիել Օբերի կոմիկական օպերաներից առավել ճանաչում են գտել՝ «Ֆրա-Դյավոլո» (1830 թվական), «Բրոնզե ձի» (1835 թվական), «Սև դոմինո» (1837 թվական)։