ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Դանկան Ֆերգյուսոն (անգլ.՝ Duncan Ferguson, դեկտեմբերի 27, 1971[1], Ստերլինգ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Այժմ աշխատում է «Էվերթոնի» մարզչական շտաբում։
Դանկան Ֆերգյուսոն անգլ.՝ Duncan Ferguson | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Ազգությունը | Շոտլանդացի | ||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Շոտլանդիա | ||||||||||||||||||||
Մականուն |
Duncan Disorderly Big Dunc | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 27, 1971[1] (52 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Ստերլինգ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն | ||||||||||||||||||||
Հասակ | 193 սմ | ||||||||||||||||||||
Քաշ | 88 կգ | ||||||||||||||||||||
Դիրք | Հարձակվող | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Էվերթոն | ||||||||||||||||||||
Համար | Գլխավոր մարզիչ | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Որպես ֆուտբոլիստ հայտնի է դարձել «Էվերթոնի» և Շոտլանդիայի ազգային հավաքականում անցկացրած խաղերով։
Համարվում է «Կարս Տիստլ» ակումբի սան։
Պրոֆեսիոնալ մակարդակում կարիերան սկսել է 1990 թվականին «Դանդի Յունայթեդի» կազմում։ Ակումբում անցկացրեց 3 մրցաշրջան, որի ընթացքում մասնակցեց Շոտլանդիայի առաջնության 77 հանդիպման։
1993-1994 թվականներին պաշտպանել է «Ռեյնջերսի» գույները։ Այդ ժամանակ էլ հաղթեց Շոտլանդիայի առաջնության տիտղոսը։
«Ռեյնջերսի» կազմում ցույց տալով լավ խաղ, «Էվերթոնի» սկաուտների ուշադրությունը իր կողմը սևեռեց, և 1994 թվականի հոկտեմբերին վարձավճարով տեղափոխվեց Անգլիա։ Նոյեմբերին «կապույտները» գնեցին նրա ամբողջական տրանսֆերը 4 միլիոն ֆունտով։ Դանկան խաղաց Լիվերպուլյան ակումբի հաջորդ 4 մրցաշրջաններում։ «Էվերթոնի» կազմում անցկացրած այս ժամանակում նա հաղթեց Անգլիայի գավաթը։
1998-2000 թվականներին պաշտպանեց «Նյուքասլ Յունայթեդի» գույները։
2000 թվականին վերադարձավ «Էվերթոնի», և անցկացրեց 6 մրցաշրջան։ Այս ժամանակահատվածում նա կրկին «Էվերթոնի» հիմնական կազմի խաղացող էր։ 2006 թվականին ավարտեց իր պրոֆեսիոնալ կարիերան։
1992 թվականի մայիսի 17-ին պաշտոնական խաղում նորամուտը նշեց Շոտլանդիայի հավաքականի կազմում։ Ազգային հավաքականում անցկացրել է 6 տարի, որի ժամանակ մասնակցել է ընդամենը 7 հանդիպման։
Հավաքականի կազմում մասնակցել է 1992 թվականի Եվրոպայի առաջնությանը, որը անցկացվել է Շվեդիայում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.