From Wikipedia, the free encyclopedia
Դաուեսի պլան, Գերմանիայի համար փորձագետների միջազգային կոմիտեի (նախագահ ամերիկյան բանկիր Չարլզ Գեյթս Դաուես) մշակած ռեպարացիոն պլան։ Հաստատվել է Առաջին համաշխարհային պատերազմում (1914-1918) հաղթող տերությունների՝ 1924 թվականի օգոստոսի 16-ին Լոնդոնի կոնֆերանսում։ Դաոսի պլանը պետք է ապահովեր Գերմանիայի ռեպարացիաների վճարումը հաղթող տերություններին, հեշտացներ ամերիկյան ներդրումները երկրում, վերականգներ դրա ռազմարդարական պոտենցիալը, որին կարևոր դեր էր հատկացվում Խորհրդային Միության և Եվրոպայում կոմունիստական ընդվզումների դեմ պայքարում։ Դաոսի պլանով Գերմանիային հատկացվեց 200 միլիոն դոլար փոխառություն, որի շնորհիվ այն արագորեն վերականգնեց ռազմական արդյունաբերությունը[փա՞ստ]՝ պատրաստելով սանձազերծելու երկրորդ համաշխարհային պատերազմը։ Գերմանիայի մոնոպոլիաները պայքար ծավալեցին համաշխարհային շուկայում իրենց մրցողունակությանը խանգարող Դաոսի պլանի դեմ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 319)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դաուեսի պլան» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.