Դասակարգային խտրականություն
From Wikipedia, the free encyclopedia
Դասակարգային խտրականություն, կլասսիզմ (անգլ.՝ classism), սոցիալական դասի խտրականություն կամ նախապաշարմունք այս կամ այն դասի ներկայացուցիչների նկատմամբ։ Տերմինը օգտագործվում է ինչպես կենցաղային, այնպես էլ` համակարգված խտրականության վերաբերյալ[1]։
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածն արգելում է դասակարգային խտրականությունը այլ տեսակների (գենդերային, ռասայական, կրոնական և այլն) հետ միասին[2]։