Դավադրության տեսություն
From Wikipedia, the free encyclopedia
Դավադրության տեսություն (անգլ.՝ Conspiracy theory) կամ կոնսպիրացիոնիզմ[3], վիճարկվող եզրույթ, որը վերաբերում է որևէ փորձնական տեսության, որ մի պատմական կամ ներկա իրադարձությունը բացատրում է իբրև որոշակի գաղտնի պլանի արդյունք՝ սովորաբար հզոր մաքիավելական դավադիրների կողմից[4] ինչպես մի «գաղտնի թիմ» կամ «ստվերային կառավարություն»[5]։
Դավադրության տեսությունները հաճախ թերահավատությամբ են դիտվում, քանի որ դրանք հակադրվում են պատմական կամ ներկա իրադարձությունների ակադեմիական վերլուծման հետ և վճռորոշ վկայություններով չեն ուղեկցվում[5]։ Այս պատճառով եզրույթը հաճախ վանելիորեն է օգտագործվում, փորձելով բնութագրել մի հավատ իբրև այլաշխարհիկորեն կեղծ, և ներկայացված քմահաճ անձի կամ խելագար երիզում գտնվող խմբի կողմից։ Այսպիսի բնութագրումն իր հնարավոր անարդարության և անփութության պատճառով հաճախ գիտավեճի թեմա է լինում[6]։
20-րդ դարի վերջին և վաղ 21-րդ դարում դավադրության տեսությունները կենցաղային են դարձել հասարակական լրատվամիջոցներում, որոնք դրանց առաջացումը լայնորեն ներկայացնում են որպես մշակութային երևույթ։ Հետևաբար, դավադրության տեսություններն իբրև ճշմարտություն ընդունելը հասարակագետների, հոգեբանների և բանահյուսության փորձագետների համար դարձել է հետաքրքրական թեմա[7]։