Դավիթ Հովհաննես - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Դավիթ Հովհաննես.

Դավիթ Հովհաննես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դավիթ Հրաչյայի Հովհաննիսյան
Ծնվել էփետրվարի 17, 1945(1945-02-17)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհուլիսի 19, 2016(2016-07-19)[1] (71 տարեկան)
Վախճանի վայրՋրվեժ, ամառանոց
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ և քաղաքական գործիչ
Լեզուհայերեն
ռուսերեն
Ազգությունհայ
Քաղաքացիություն
 Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Ստեղծագործական շրջան1965-2016
ԱնդամակցությունՀԳՄ
ԿուսակցությունԽՄԿԿ
Դավիթ Հովհաննես Վիքիքաղվածքում

Դավիթ Հովհաննես (Դավիթ Հրաչյայի Հովհաննիսյան, փետրվարի 17, 1945(1945-02-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 19, 2016(2016-07-19)[1], Երևան, Հայաստան), հայ բանաստեղծ, թարգմանիչ։ Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր («Նոր քրոնիկոն», 2007 թ․), ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2010)[2], ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, բանաստեղծ Հրաչյա Հովհաննիսյանի որդին է, դերասանուհի Թամար Հովհաննիսյանի եղբայրը։

Կենսագրություն

1962 թվականին ավարտել է Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը[3], այնուհետև՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է Հայաստանի պարբերական մամուլում, «Հայֆիլմ» կինոստուդիայում, անտիկ և արտասահմանյան գրականության պատմություն է դասախոսել Հայաստանի մի շարք բուհերում։ 1975 թվականից Հայաստանի Գրողների միության անդամ։ 1980-1990 թվականներին հայկական հեռուստատեսության առաջին ալիքով (ընդ որում՝ հիմնականում ուղիղ եթերով) վարել է «Նորք» ամենամսյա գրական հանդեսը։ 2006-2008 թվականներին Հ1 հանրային հեռուստատեսությունում վարել է «Կես ժամ Դավիթ Հովհաննեսի հետ» շաբաթական հաղորդաշարը։

Եղել է «Արևիկ» հրատարակչության տնօրենների խորհրդի նախագահը, 1999-2003 թվականներին՝ ՀՀ Ազգային Ժողովի 2-րդ գումարման պատգամավոր։

Գրել սկսել է վաղ պատանեկան տարիքից, 1965 թվականից տպագրվել է։ Հեղինակել է շուրջ 25 բանաստեղծական, մանկական և թարգմանական ժողովածուներ, հրապարակախոսական և քննադատական հոդվածներ, էսսեներ, ռադիոպիես (ռուսերեն), թարգմանական գրքեր (ռուսերենից և անգլերենից)։ Հայտնի են «Մեզանից հետո ուժեղ ու հաղթանդամ», «Քաղաքային ձմեռ», «Հավերժական հայը» և այլ բանաստեղծություններ։

Թարգմանել է աֆրո-ասիական, մերձբալթյան, ռուս, ուկրաինացի, ամերիկյան դասական բանաստեղծներից։ Ռուսերենով և անգլերենով թարգմանաբար լույս են տեսել նրա բանաստեղծական երեք ժողովածուները, ծավալուն շարքերով մշտապես ներկայացվել է հայ պոեզիայի օտարալեզու անթոլոգիաներում[4][5]։

Երկերի մատենագիտություն

  • Երգերի պսակ (բանաստեղծություններ, պոեմ), Երևան, 1974, 92 էջ։
  • Անցյալ կորուսյալ, Երևան, 1979, 156 էջ։
  • Նոր կյանք, Երևան, 1983, 200 էջ։
  • Տագնապներ, Երևան, 1986, 168 էջ։
  • Մայր Հայաստան, Երևան, 1988, 200 էջ։
  • Աղետի գոտի, Երևան, 1989, 203 էջ։
  • Քրոնիկոն, Երևան, 1996, 232 էջ։
  • Reguiem aeternam (պոեմ Չարենցի հիշատակին), Երևան, 1997, 127 էջ։
  • Նոր քրոնիկոն, Երևան, 2007, 463 էջ։
  • Տագնապներ (I–XXIV), Երևան, 2012, 720 էջ։
  • Իմ առաջին գիրքը, ինչպես որ պիտի լիներ (1964–1969), Երևան, 2013, 272 էջ։
  • Նոր տագնապներ (XXV–XXXI), Երևան, 2014, 248 էջ։
  • Բանաստեղծություններ (1964–2015), Երևան, 2015, 784 էջ։
  • Անտիպ (1967–2007), Երևան, 2015, 252 էջ։

Մամուլ

  • Բանաստեղծություններ (Մի հին երգ; «Այսօր ես նորից հեքիաթ լսեցի...»): «Գարուն», 1967, № 2, էջ 9։

Գրականություն

Ծանոթագրություններ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Արտաքին հղումներ

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Դավիթ Հովհաննես
Listen to this article