Դավիթ արքա (հյուրանոց)
From Wikipedia, the free encyclopedia
Դավիթ արքա հյուրանոց (եբրայերեն՝ מלון המלך דוד Malon ha-Melekh David, արաբ․՝ فندق الملك داود), 5-աստղանի հյուրանոց Երուսաղեմում, The Leading Hotels of the World (Աշխարհի առաջատար հյուրանոցներ) կոնսորցիումի անդամ։ Բացվել է 1931 թվականին։ Շենքը կառուցվել է վարդագույն կրաքարով։ Հիմնադրվել է եգիպտացի-հրեա բանկիր Էզրաս Մոսերիի կողմից։ Գտնվում է Երուսաղեմի կենտրոնում՝ Դավիթ արքայի փողոցում, որտեղից բացվում է տեսարան Երուսաղեմի հին քաղաք և Սիոն լեռ։
Տեսակ | հյուրանոց |
---|---|
Երկիր | Մանդատային Պաղեստին և Իսրայել |
Տեղագրություն | Երուսաղեմ |
Հասցե | רח' המלך דוד 23 |
ԲԾՄ | 778 մետր |
Հարկեր | 6 |
Սեփականատեր | Dan Hotels Ltd.? |
Հիմնադրված է | 1931 |
Բացված | 1931 |
Ժառանգության կարգավիճակ | Իսրայելի մշակութային ժառանգություն |
Պաշտոնական կայք |
Հյուրանոցը պատկանում և գործարկվում է «Dan Hotels» խմբի կողմից։ Այն ավանդաբար դարձել է պետությունների ղեկավարների, բարձրաստիճան հյուրերի և այլ անձանց հյուրընկալելու վայր Երուսաղեմ կատարած այցելությունների ժամանակ։ Հայտնի է նաև 1946 թվականի ահաբեկչական ռմբակոծության համար, որն իրականացրել է «Իրգուն» սիոնիստական ռազմական խմբավորումը, որի արդյունքում զոհվել է 91 մարդ։