From Wikipedia, the free encyclopedia
Դարմշտադիում, Ds արհեստականորեն ստացված ռադիոկատիվ քիմիական տարր։ Կարգահամարը 110։ Հայտնի իզոտոպներից ամենակայունը դարմշտադտիում-281-ն է (կիսատրոհման պարբերությունը մոտավորապես 11 վ.)[4]։ Դարմշտադտիումը առաջին անգամ ստացվել է 1994 թվականին Գերմանական Դարմշտադտ քաղաքի Վիսհաուզն համայնքում գտնվող Հելմհոլցի ծանր իոների ուսումնասիրության կենտրոնում։ Պարբերական աղյուսակում գտնվում է 7-րդ պարբերության 10-րդ խմբում, d-տարր է։
| |||||
---|---|---|---|---|---|
Ատոմի հատկություններ | |||||
Անվանում, սիմվոլ, կարգաթիվ | Դարմշտադիում, Ds, 110 | ||||
Խումբ, պարբերություն, բլոկ | 10, 7, d | ||||
Ատոմային զանգված (մոլային զանգված) | 281 զ. ա. մ. (գ/մոլ) | ||||
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա | [Rn] 5f14 6d8 7s2 (predicted)[1] | ||||
Էլեկտրոնները ըստ թաղանթների | 2, 8, 18, 32, 32, 16, 2[1] | ||||
Ատոմի շառավիղ | 132[1][2] պմ | ||||
Քիմիական հատկություններ | |||||
Կովալենտ շառավիղ | 128[3] պմ | ||||
Իոնացման էներգիա | 1‑ին: 955.2 կՋ/մոլ (էՎ)
3‑րդ: 3029.6 կՋ/մոլ (էՎ) | ||||
Այլ հատկություններ | |||||
CAS համար | CAS գրանցման համար? |
110 | Դարմշտադտիում |
(281) | |
5f146d97s1 |
Դարմշտադիումը առաջին անգամ ստեղծվել է 1994 թվականի նոյեմբերի 9-ին Դամշտադ քաղաքում գտնվող Հելմհոլցի ծանր իոնների ուսումնասիրության կենտրոնում (Gesellschaft für Schwerionenforschung) Պիտեր Արմբրասթերի և Գոտֆրիդ Մյունցենբերգի կողմից՝ Սիգուրդ Հոֆմանի ղեկավարության տակ։ Խումբը ծանր իոնների արագացուցիչում կապար-208-ը ռմբակոծել է նիկել-62-ի միջուկով և ստացել դարմշտադիում-269-ի ատոմ[5].
Փորձարկումների ժամանակ խումբը ռեակցիան իրականացրել է նաև ավելի ծանր նիկել-64-ի իոններով[6]։
ՏԿՔՄՄ/ՏԿՖՄՄ համատեղ աշխատանքային խումբը (IUPAC/IUPAP Joint Working Party) 2001 թվականի զեկույցում որպես տարրի հայտնագործող է ճանաչել ծանր իոնների ուսումնասիրության կենտրոնի խմբին[7]։
Ըստ անանուն և չհայտնաբերված տարրերի համար Մենդելեևի անվանացուցակի՝ դարմշտադիումը պետք է անվանվեր էկա-պլատինիում։ 1979 թվականին տեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը հրատարակեց առաջարկներ, ըստ որի՝ տարրը պետք է անվանվեր ունունիլիում (Uun նշանով)[8]։ Չնայած քիմիական համայնքների բոլոր մակարդակներում լայն օգտագործմանը՝ քիմիայի դասարաններից մինչև առաջադեմ դասագրքեր, առաջարկությունները հիմնականում մերժվել են ոլորտի գիտնականների կողմից, ովքեր նախընտրում էին այն անվանել «տարր 110» (110) կամ նույնիսկ՝ 110 նշանով[1]։
Դարմշտադիում տարբերակը առաջարկել է հայտնաբերող թիմը՝ Դարմշտադ քաղաքի պատվին, որտեղ հայտնաբերվել է տարրը[9][10]։ Խումբը սկզբում նաև ցանկանում էր անվանել վիսհաուզիում՝ Դարմշտադ քաղաքի Վիսհաուզն համայնքի պատվին, որտեղ հայտնաբերվել է տարրը, սակայն, ի վերջո, ընտրել են դարմշտադիում տարբերակը[11]։ Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը նոր անվանումը պաշտոնապես առաջարկել է 2003 թվականի օգոստոսի 16-ին[9]։
Դարմշտադտիումը կայուն իզոտոպներ չունի։ Լաբարատոր պայմաններում ստացվել են ութ իզոտոպներ 267(հաստատված չէ), 269–271, 273, 277, 279 և 281 ատոմային զանգվածներով, որոնցից երեքը՝ դարմշտադտիում-270, դարմշտադտիում-271 և դարմշտադտիում-281-ը մետաստաբիլ վիճակում են։
Դարմշտադտիումի բոլոր իզոտոպները խիստ անկայուն և ռադիոակտիվ են։ Առհասարակ ծանր իզոտոպները ավելի կայուն են քան ավելի թեթևները։ Դարմշտադտիումի հայտնի իզոտոպներից ամենակայունը՝ 3.7 րոպե կիսատրոհման պարբերությամբ 281Ds-ն է, որը նաև ամենածանրն է։ 279Ds-ի կիսատրոհման պարբերությունը 0.18 վայրկյան է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.