Դեմիեն Հիրսթ
նկարիչ, դիլեր / From Wikipedia, the free encyclopedia
Դեմիեն Սթիվեն Հիրսթ (անգլ.՝ Damien Hirst, հունիսի 7, 1965(1965-06-07)[1][2][3][…], Բրիստոլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3][4]), անգլիացի նկարիչ, ձեռնարկատեր, արվեստի ստեղծագործությունների հավաքորդ, ինչպես նաև «Բրիտանացի երիտասարդ արվեստագետներ» խմբի (անգլ.՝ Britart) ամենահայտնի գործիչը, որը 1990-ական թվականներից գերիշխում է արվեստի ասպարեզում։
Դեմիեն Հիրսթ անգլ.՝ Damien Hirst | |
---|---|
Ի ծնե | անգլ.՝ Damien Hirst |
Ծնվել է | հունիսի 7, 1965(1965-06-07)[1][2][3][…] (58 տարեկան) |
Ծննդավայր | Բրիստոլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3][4] |
Ազգություն | անգլիացիներ |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն[5][6][6] |
Կրթություն | Լիդսի արվեստի քոլեջ, Գոլդսմիթի համալսարան, Winkler Prins? և Allerton Grange School? |
Մասնագիտություն | ռեստորատոր, նկարիչ, կոնցեպտուալ արվեստագետ, քանդակագործ, նկարազարդող, վիզուալ արտիստ, կինոռեժիսոր, փորագրիչ, ինստալյացիոն արտիստ և assemblage artist |
Ոճ | Երիտասարդ բրիտանական արվեստագետներ[7][3] |
Ժանր | Ասամբլյաժ[3] և սնափառություն[3] |
Թեմաներ | քանդակագործություն և ինստալյացիայի արվեստ |
Ուշագրավ աշխատանքներ | Mickey?, Մահը մտքում ապրողի ֆիզիկական անհնարինություն և Ադամանդե գանգ |
Մեկենասներ | Չարլզ Սաատչի |
Ուսուցիչ | Մայքլ Քրեյգ-Մարտին |
Պարգևներ | |
Անդամակցություն | Երիտասարդ բրիտանական արվեստագետներ |
Կայք | damienhirst.com(անգլ.) |
Damien Hirst Վիքիպահեստում |
«Sunday Times»-ի գնահատմամբ՝ Հիրսթն աշխարհի ամենահարուստ ապրող նկարիչն է։ 2010 թվականին նրա կարողությունը գնահատվել է 215 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Գործունեության սկզբում Դեմիենը սերտորեն համագործակցել է հայտնի հավաքորդ Չարլզ Սաատչիի հետ, սակայն աճող տարաձայնությունները հանգեցրել են 2003 թվականին հարաբերությունների խզման։
Նրա աշխատանքների հիմնական թեման մահն է։ Նկարչի ամենից հայտնի նկարների շարքը կոչվում է «Natural History», որտեղ մրջնալդեհիդում պատկերել է սատկած կենդանիներ (այդ թվում` շնաձուկ, ոչխար և կով)։ Նշանակալի է «Մահվան ֆիզիկական անհնարինությունը ապրողի գիտակցությունում» աշխատանքը (անգլ.՝ The Physical Impossibility of Death in the Mind of Someone Living), որտեղ վագրային շնաձուկը մրջնալդեհիդով ակվարիումի մեջ է։ Այս աշխատանքը դարձել է 1990-ական թվականների բրիտանական արվեստի գրաֆիկական աշխատանքի և «Britart»-ի խորհրդանիշները։
Թիթեռները Հիրսթի աշխատանքներն արտահայտելու հիմնական օբյեկտներից մեկն են։ Նկարիչը կտավներում, լուսանկարներում, ինստալյացիաներում պատկերել է դրանք բոլոր հնարավոր ձևերով։ Այսպես, նա իր` 2012 թվականի ապրիլից մինչև սեպտեմբեր Լոնդոնի Թեյթ Մոդեռն թանգարանում եղած ինստալյացիաներից մեկի` «Սիրահարվել և սիրելուց դադարելու» (In and Out of Love) համար օգտագործել է 9 000 կենդանի թիթեռնիկ, որոնք աստիճանաբար սատկել են միջոցառման անցկացման ընթացքում։ Այս միջադեպից հետո RSPCA կենդանիների պաշտպանության բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները խիստ քննադատության են ենթարկել նկարչին։
2008 թվականի սեպտեմբերին Հիրսթը Սոթբիսի աճուրդում 111 միլիոն ֆունտ ստեռլինգով (198 միլիոն դոլար) վաճառել է «Beautiful Inside My Head Forever»-ի ամբողջական հավաքածուն՝ դրանով իսկ գերազանցելով մեկ նկարչի հետ աճուրդի ռեկորդը։