Դեմքի մազեր
From Wikipedia, the free encyclopedia
Դեմքի մազեր, դեմքի վրա աճեցված մազեր, սովորաբար՝ կզակի, այտերի և շրթունքների վերին շրջանում։ Այն սովորաբար բնորոշ է արական սեռին՝ տղամարդկանց։ Տղամարդկանց մոտ, սովորաբար, սկսում են դեմքի մազերը սկսում են ձևավորվել սեռական հասունության կամ պատանեկության վերջին շրջանում՝ մոտ տասնհինգ տարեկան հասակում։ Մեծամասամբ, մինչև մոտ տասնութ տարեկանը կամ ավելի ուշ դեռ չի ավարտվում հասուն մորուքի լիարժեք ձևավորումը։ Այնուամենայնիվ, կարող են լինել նաև բացառություններ։ Հայտնի է, որ տասնմեկ տարեկան տղաների մոտ նույնպես կարող են առաջանալ դեմքի մազեր են[1]։ Իսկ լինում են նաև դեպքեր, երբ որոշ տղամարդկանց դեմքին, ընդհանրապես, մազածածկույթ չի առաջանում։
Տղամարդիկ կարող են իրենց դեմքի մազերը հարդարել՝ դրանց վերծելով մորուքների, բեղերի, այծամորուքի կամ կողային բակերի։ Շատ այլ տղամարդիկ նախընտրում են ամբողջովին սափրել իրենց դեմքի մազերը՝ մաքուր սափրված դեմք ունենալու համար։ Բեղ տերմինը, երբ օգտագործվում է մարդու դեմքի մազերի համար, ցույց է տալիս կզակի և այտերի մազերը։ Տղամարդու դեմքի մազերի համար օգտագործվող բեղ տերմինը, վերաբերում է կզակի և այտերի մազերին[2]։
Կանայք, թեև զգալիորեն ավելի քիչ քանակությամբ, քան տղամարդկանց դեպքում է, ևս կարող են դեմքի մազեր ունենալ, հատկապես դաշտանադադարից հետո։ Դեմքի շատ մազեր ունեցող՝ ծայրահեղ մորուքավոր կանայք կանայք, հասարակության կողմից համարվել են հրեշներ, երբեմն նաև ծաղրի առարկա։ Տրանստղամարդկանց մոտ սովորաբար դեմքի մազերը ավելի են շատանում՝ առնականացնող հորմոնային թերապիայի ընթացքում, սեռային ավելի ընդլայնված անցմամբ[3]։