ֆիզիկոս From Wikipedia, the free encyclopedia
Դեյվիդ Մորիս Լի (ֆիզիկոս) (անգլ.՝ David Morris Lee, հունվարի 20, 1931[1][2][3], Ռայ, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ֆիզիկոս, աշխատել է Քոռնելի համալսարանում։ 1996 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Մրցանակը ստացել է համատեղ Ռոբերտ Ռիչարդսոնի և Դուգլաս Օշերոֆի հետ, «Հելիում-3-ի գերհոսունության հայտնաբերման համար»։
Դեյվիդ Լի David Morris Lee | |
---|---|
Ծնվել է | հունվարի 20, 1931[1][2][3] (93 տարեկան) Ռայ, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | ֆիզիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Տեխասի A&M համալսարան, Կոռնելի համալսարան և Ֆլորիդայի համալսարան |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[4] և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[4] |
Ալմա մատեր | Հարվարդի համալսարան, Եյլի համալսարան և Կոնեկտիկուտի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Եղել է գիտական ղեկավար | Դուգլաս Օշերոֆ և Nicholas P. Bigelow?[5] |
Պարգևներ | |
Կայք | lassp.cornell.edu/lassp_data/dmlee.html(անգլ.) |
David Lee (physicist) Վիքիպահեստում |
Լիի ծնողները ներգաղթյալներ էին Անգլիայից և Լիտվայից։ Նա ավարտել է Հարվարդի համալսարանը 1952 թվականին, որից հետո ծառայել է զինված ուժերում։ Մագիստրոսի կոչումը ստացել է Կոնեկտիկուտի համալսարանում, իսկ դոկտորի կոչումը 1955 թվականին Ելի համալսարանում։ Ելի համալսարանում նա աշխատում էր Հենրի Ֆեյրբանկի ղեկավարության տակ։ Այնուհետև նա դարձավ Քոռնելի համալսարանի պրոֆեսոր, որտեղ էլ աշխատում է մինչ այս պահը։ Դեյվիդ Լին ամուսնացած է ունի երկու որդի։
1972 թվականին, համատեղ Քոռնելի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդսոնի և ասպիրանտ Օշերովի հետ հրապարակել է հելիում-3 իզոտոպի գերհոսունության մասին աշխատություն, որի համար 1996 թվականին նրան շնորհվել է Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ։ Լին նաև աշխատել է, համատեղ Ջեք Ֆրիդի հետ, սպին-բևեռացված ատոմար ջրածնի գազում ատոմային սպինի ալիքների հայտնաբերման վրա։ 2006 թվականի դրությամբ Լիի խումբը աշխատում էր հելիումի հավելումով պինդ մարմինների հետազոտություններով։
1976 թվականին Լիին շնորհվել է բրիտանական ֆիզիկայի ինստիտուտի սեր Ֆրենսիս Սիմոնի մրցանակ։
1981 թվականին Լին համատեղ Դ. Օշերովի և Ռ. Ռիչարդսոնի հետ ստացել է ամերիկյան ֆիզիկայի ընկերության Օլիվեր Բաքլիի մրցանակ 3He-ի գերհոսունության մասին աշխատության համար։
Լին հանդիսանում է ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիա և ԱՄՆ արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.