ամերիկացի բանկիր, պետական գործիչ, գլոբալիստ From Wikipedia, the free encyclopedia
Դեյվիդ Ռոքֆելլեր[7] ավագ (անգլ.՝ David Rockefeller Sr. [ˈdeɪvɪd ˈrɑkəˌfɛlɚ]; հունիսի 12, 1915[1][2][3], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1] - մարտի 20, 2017[1][2][3], Pocantico Hills, Մաունտ Փլեզանտ, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[1]), ամերիկացի բանկիր, պետական գործիչ, գլոբալիստ, Ռոքֆելլերների տան գլուխը։ Նավթային մագնատ և դոլարային առաջին միլիարդատեր Ջոն Դևիսոն Ռոքֆելլերի թոռը։ Նրա եղբայրներն են եղել ԱՄՆ 41-րդ փոխնախագահ Նելսոն Ռոքֆելլերը և Արկանզաս 37-րդ նահանգապետ Ուինթրոփ Ռոքֆելլերը։ Ընտանիքի առաջին ներկայացուցիչն է, ով ապրել է 100 տարեկանից ավելի։ Անդամակցել է Բիլդերբերգյան ակումբին։
Դեյվիդ Ռոքֆելլերը ծնվել է Նյու Յորքում։ 1936 թվականին ավարտել է Հարվարդի համալսարանը, այնուհետև սովորել է Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցը։ 1940 թվականին թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է Չիկագոյի համալսարանում։ Ատենախոսության թեման եղել է՝ «Չօգտագործված ռեսուրսներ և տնտեսական կորուստներ» (անգլ.՝ Unused Resources and Economic Waste): Միևնույն տարում սկսել է աշխատել պետական ծառայության համակարգում՝ դառնալով Նյու Յորքի քաղաքապետ Ֆիորելո Լա Գուարդիայի քարտուղարը։ 1941- 1942 թվականներին աշխատել է Պաշտպանական դեպարտամենտում։ 1942 թվականին անցել է զինվորական ծառայության՝ 1945 թվականին ստանալով կապիտանի կոչում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է Հյուսիսային Աֆրիկայում և Ֆրանսիայում՝ ծառայելով զինվորական հետախուզությունում։ 1946 թվականին գլխավորել է «Chase Manhattan Bank»-ը[8]։ 1981 թվականի ապրիլի 20-ին անցել է թոշակի։ Բարեկամական հարաբերությունների մեջ է գտնվել Հենրի Քիսինջերի և Զբիգնև Բժեզինսկիի հետ։ Մահացել է 2017 թվականի մարտի 20-ին՝ 101 տարեկան հասակում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.