Դենդի
From Wikipedia, the free encyclopedia
«Դենդի» (անգլ.՝ Dendy), վաղ 90-ականներին ճապոնական «Famicom» (ԱՄՆ-ում և Եվրոպայում հայտնի որպես՝ «Nintendo Entertainment System» [NES])՝ երրորդ սերնդի 8-բիթային տնային խաղահամակարգի չլիցենզավորված կլոն՝ նախատեսված հետխորհրդային պետությունների սպառման համար։
Արագ փաստեր Տեսակ, Ենթադաս ...
Տեսակ | Խաղային բարձակի մոդել |
---|---|
Ենթադաս | տնային խաղահամակարգ և Խաղային բարձակ |
Մշակող | Steepler |
Արտադրող | Steepler |
Ծագման երկիր | Ռուսաստան |
Կենտրոնական պրոցեսոր | Ricoh 2A03 |
Փակել
Առաջին անգամ արտադրվել է 1992 թվականի ավարտին։ Ապարատները հավաքվել են Թայվանում՝ չինական աշխատուժով, թայվանական «Steepler» ընկերության պատվերով։ Սկզբնապես, Ռուսաստանում Դենդիի մեկ օրինակը արժեցել է 39 000 ռուբլի։ Մինչև 1994 թվականը Ռուսաստանի Դաշնությունում վաճառվել է շուրջ մեկ միլիոն օրինակ[1]։