Դենդրիտային փշիկ
From Wikipedia, the free encyclopedia
Դենդրիտային փշիկ, նեյրոնների դենդրիտների վրա գտնվող փոքր ելուստներ, որոնք նախատեսվոած են սինապսների միջոցով ազդակների ընդունման համար։ Փշիկները սինապսային ուժի կուտակման վայր են։ Հիմնականում ունեն լայն գլխիկ և բարակ վզիկ, որով ամրանում են դենդրիտներին։ Յուրաքանչյուր նեյրոն կարող է ունենալ հազարավոր փշիկներ, որոնք էապես մեծացնում են նեյրոնների միջև հնարավոր կապերը։