Դենզել Վաշինգտոն
From Wikipedia, the free encyclopedia
Դենզել Վաշինգտոն (անգլ.՝ Denzel Washington, դեկտեմբերի 28, 1954(1954-12-28)[1][2][3][…], Մաունթ Վերնոն, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան, կինոռեժիսոր և կինոպրոդյուսեր։
Դենզել Վաշինգտոն անգլ.՝ Denzel Washington | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 28, 1954(1954-12-28)[1][2][3][…] (69 տարեկան) |
Ծննդավայր | Մաունթ Վերնոն, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Ֆորդհեմի համալսարան, Pennington-Grimes Elementary School? (1968), Oakland Military Academy?, Mainland High School?, Mount Vernon High School? և Վաղ կրթության կենտրոն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, կինոդերասան, մամլո քարտուղար, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան և դերասան |
Ամուսին(ներ) | Փոլեթա Փիրսոն Վաշինգտոն |
Երեխա(ներ) | Ջոն Դեյվիդ Վաշինգտոն և Օլիվիա Վաշինգտոն[4] |
Պարգևներ և մրցանակներ | |
Խաղացել է 50-ից ավելի ֆիլմերում, ստացել է 50-ից ավելի կինոմրցանակ, այդ թվում 2 Օսկար, երկրորդ պլանի լավագույն դերասան («Փառք») և Օսկար լավագույն դերասանի համար («Մարզումների օրը»), դառնալով 2 Օսկար ստացած միակ սևամորթ դերասանը[6]։
Ծնվել է 1954 թվականի դեկտեմբերի 28-ին ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Մաունտ-Վերնոն քաղաքում։ Տղային իր հայր-քահանայի պատիվն էին համարում։ Դենզելը ընտանիքի երեք երեխաներից միջնեկն էր, իր մայրն աշխատում էր գեղեցկութայն սրահում, և նա պատանեկության տարիներին, այնտեղ որպես վարձկան, օգնում էր մորը։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Նյու Յորքի Ֆորդեմյան համալսարան, որտեղ սկզբում սովորում էր բժշկություն, հետո կենսաբանություն, հետո տարվեց լրագրությամբ, և վերջապես, հետաքրքրվեց թատրոնով, ավարտեց 1977 թվականին լրագրողի բակալավրի աստիճանով։ Դրանից հետո ընդունվեց Սան Ֆրանցիսկոյի Ամերիկյան կոնսերվատորիան։ Մի տարուց նա եկավ Նյու Յորք, սկսեց նկարահանվել հեռուստատեսային ֆիլմերում և դադարեցրեց ուսումը կոնսերվատորայում[7]։
- Internet Movie Database — 1990.
- Internet Broadway Database — 2000.
- Denzel Washington Biography Արխիվացված 2006-05-09 Wayback Machine, AllMovie.com. accessdate=February 13, 2008