Դենիել Կահնեման (անգլ.՝ Daniel Kahneman, եբրայերեն՝ דניאל כהנמן, մարտի 5, 1934(1934-03-05)[1][2], Թել Ավիվ, Իսրայել - մարտի 27, 2024(2024-03-27)[3]), հրեա-ամերիկացի ականավոր տնտեսագետ և հոգեբան, արժանացել է Նոբելյան մրցանակի վարքագծային տնտեսագիտության ոլորտում իր աշխատանքների համար, հատկապես անորոշության պայմաններում որոշումների կայացման և դատողության վերաբերյալ (2002)։ Նա համարվում է վարքագծային տնտեսագիտության համահիմնադիրներից մեկը։ Վարքագծային տնտեսագիտության մեջ միավորված են տնտեսագիտությունն ու կոգնիտիվ հոգեբանությունը, որով բացատրվում է որոշում կայացնելու ռիսկի և իր վարքի վերահսկողության հանդեպ մարդու իռացիոնալ վերաբերմունքը։
Արագ փաստեր Դենիել Կահնեմանանգլ.՝ Daniel Kahnemanեբրայերեն՝ דניאל כהנמן, Ծնվել է ...
Դենիել Կահնեման անգլ.՝ Daniel Kahneman եբրայերեն՝ דניאל כהנמן
Կոգնիտիվ բիաներ Վարքային տնտեսագիտություն Զարգացման տեսություն
Պարգևներ
Ամերիկայի հոգեբանական ասոցիացիա (2007) Նոբելյան մրցանակ տնտեսագիտության բնագավառում (2002) ԱՄՆ հոգեբանական հասարակություն (1982) Լուսվիլի համալսարան (2003)
Ամոս Տվերսկիի և այլոց հետ Կահնեմանը ստեղծեց ճանաչողական հիմք ընդհանուր մարդկային սխալների համար, որոնք բխում են հեուրիստիկայից և կողմնակալությունից (Kahneman & Tversky, 1973; Kahneman, Slovic & Tversky, 1982; Tversky & Kahneman, 1974), և զարգացրեց հեռանկարային տեսությունը (Kahneman & Տվերսկի, 1979)։
2011 թվականին Foreign Policy ամսագիրը նրան դասեց համաշխարհային առաջատար մտածողների ցանկում։ Նույն տարում Կահնեմանը հրատարակեց իր հետազոտությունների մասին պատմող Մտածիր դանդաղ, որոշիր արագ (Thinking, Fast and Slow) գիրքը, որը դարձավ բեսթսելլեր։
Կահնեմանը Պրինսթոնի համալսարանիՎուդրո Ուիլսոնի դպրոցում հոգեբանության և հասարակայնության հետ կապերի դասախոս է։ Նա նաև բիզնեսի և բարեգործության խորհրդատվական ընկերության՝ TGG Group-ի համահիմնադիր է։ Նա ամուսնացած էր կոգնիտիվ հոգեբան Անն Թրեյսմանի հետ, ով մահացավ 2018-ի փետրվարի 9-ին։
2015-ին, The Economist-ը Կահնեմանին համարեց աշխարհի յոթերորդ ազդեցիկ տնտեսագետը։