Մարտիրոս Սարյանի նկար From Wikipedia, the free encyclopedia
«Դեպի աղբյուր», հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի 1926 թվականին ստեղծած կտավը, որը գտնվում է Սարյանի տուն-թանգարանում[1][2]։ Կտավը Սարյանը վրձնել է Փարիզում։
Դեպի աղբյուր | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Մարտիրոս Սարյան |
տարի | 1926 |
բարձրություն | 48 սանտիմետր |
լայնություն | 64 սանտիմետր |
նյութ | կտավ և յուղաներկ |
գտնվում է | Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան |
հավաքածու | Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան |
սեփականատեր | Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ |
1924 թվականին Վենետիկի բիենալեում հաջողություններ ունենալուց հետո, 1926 թվականին Սարյանը ուղևորվել է դեպի Փարիզ, որտեղ մոտ երկու տարի ապրել և ստեղծագործել է, պատրաստվել իր անհատական ցուցահանդեսին, որը բացվել է 1928 թվականի հունվարին, Փարիզի «Ժերար» պատկերասրահում։
«Դեպի աղբյուր» կտավում Սարյանը պատկերել է կուժն ուսին դեպի աղբյուրը գնացող հայ կնոջ, որը դիտողին հիշեցնում է «Քայլող կինը» նկարի եգիպտուհուն։ Կտավը ստեղծված է լայն վրձնահարվածներով` կապույտ, նարնջագույն, դեղին, կանաչ գույների համադրությամբ։
Փարիզում ստեղծված նկարների մեծ մասը տունդարձի ճանապարհին այրվել են Կոստանդնուպոլսի նավահանգստում «Ֆրիժի» նավի վրա[3]։ Պահպանվել են այն գործերը, որոնք վարպետը իր հետ բերել է գնացքով, նվիրել կամ վաճառել է Փարիզում։ «Դեպի աղբյուր» կտավը 1978 թվականին Մարտիրոս Սարյանի թանգարանին է նվիրաբերել ամերիկահայ հավաքորդ Հ. Հազարյանը։
2012 թվականին «Պլաստովյան աշուն» միջազգային ասամբլեայի շրջանակում «Դեպի աղբյուր» կտավը, Սարյանի մի շարք այլ ստեղծագործությունների հետ, ցուցադրվել է Ուլյանովսկի Պլաստովի անվան ժամանակակից կերպարվեստի թանգարանում[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.