Դեռահասության ճգնաժամ
From Wikipedia, the free encyclopedia
Դեռահասության ճգնաժամ (հին հունարեն՝ κρίσις բառից - որոշում, բեկումնային կետ), տարիքային ճգնաժամ, որն առաջանում է նախադեռահասությունից պատանեկությանն անցում կատարելու ժամանակ։ Ռուս հոգեբանների պարբերականներում[1] այն տեղի է ունենում 13 տարեկանում, սակայն այն կարող է տարբեր լինել՝ կախված դեռահասության շրջանի տևողությունից[2]։
Ըստ որոշ հայեցակարգերի (Դանիիլ Էլկոնինի և այլոց տեսությունների)՝ գոյություն ունի դեռահասության երկու ճգնաժամ, մեծ՝ կրտսեր դպրոցականից դեպի դեռահասություն, և փոքր՝ կրտսեր դեռահասությունից ավագ դեռահասություն անցում կատարելիս։ Միևնույն ժամանակ այլ հայեցակարգերում նշվում է դեռահասության տարիքում ճգնաժամի անընդհատությունը։