Դիանա (անուն)
իգական անձնանուն (Diana) / From Wikipedia, the free encyclopedia
Դիանա (լատ.deus՝ աստված), կանացի անձնանուն, կապված է Դիանա աստվածուհու անվան հետ, ով հին հռոմեական դիցաբանությունում հիշատակվում է որպես լուսնի և որսի աստվածուհի (հին հունական դիցաբանությունում Դիանային համապատասխանում է Արտեմիսը)[2]։
Դիանա Diana | |
---|---|
Տեսակ | իգական անձնանուն |
ԱՀԱ արտասանություն | ˈdʲjãna |
Սեռ | Իգական |
Ծագում | |
Ծագման լեզու | Լատիներեն |
Գիր | լատինական այբուբեն |
Անվան այլ ձևեր | |
Ենթադրվում է, որ նույնն է ինչ | Diane?, Dianne?, Dianna?, Diána?, Díanna?, Diāna?, Dyana?, Daiane?, Diana? և Diana? |
Նույն գրվող ազգանուն | Diana? |
Անվան այլ ձևեր | Դի, Դին, Դիդի, Դայանա, Դիաննա |
Կապված անուններ | Դիանկա; Դինա; Դիա, Անա[1] |
Անվան օրը | Դեկտեմբերի 30, Հունվարի 4 և Հուլիսի 1 |
Չշփոթացնել | Diana? |
Կապված հոդվածներ | «Դիանա» սկսվող էջեր |
Diana (given name) Վիքիպահեստում |
Դիանա անունը պարսկերեն նշանակում է «առողջության և բարերարության ավետաբեր»[3]։
1930 թվականին, ԱՄՆ-ում, «Դիանա» անունը ընդգրկվել է 200 ամենահայտնի կանացի անունների ցանկում։ Դա հանրահայտությամբ 107-րդն է եղել ԱՄՆ-ում 2007 թվականին ծնված նորածին աղջիկների անունների մեջ և 96-րդը՝ 1990 թվականի մարդահամարում[4]։
Ուկրաինայում այս անունը ընդգրկվել է 2008 թվականին ծնված նորածին աղջիկների ամենահայտնի անունների տասնյակում[5]։
«Դիանա» անուն չկա ուղղափառ օրացույցում։ Դիանա անունով աղջիկը կարող է մկրտվել Աննա կամ Դարիա անուններով[6]։ Այդ պատճառով Դիանայի անվանական օրը շատերը նշում են օգոստոսի 13-ն՝ Աննայի անվան օրը։