իսպանացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Դիդակ Վիլա Ռուսելիո (իսպ․՝ Dídac Vilà Rosselló, հունիսի 9, 1989[1][2], Մատարո, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, ձախ եզրային պաշտպան։ Հանդես է գալիս իսպանական «Էսպանյոլ»-ի կազմում։
Դիդակ Վիլա իսպ․՝ Dídac Vilà Rosselló | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիդակ Վիլան 2011 թվականին | ||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Դիդակ Վիլա Ռուսելիո | |||||||||||||||||||||||
Ազգությունը | իսպանացի | |||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Իսպանիա | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 9, 1989[1][2] (35 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Մատարո, Իսպանիա | |||||||||||||||||||||||
Հասակ | 184 սմ | |||||||||||||||||||||||
Քաշ | 74 կգ | |||||||||||||||||||||||
Դիրք | եզրային պաշտպան | |||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Էսպանյոլ | |||||||||||||||||||||||
Համար | 12 | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Պարգևացանկ
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Վիլան իսպանական «Էսպանյոլ» ֆուտբոլային ակումբի սան է։ Լա Լիգայի շրջանակներում թիմի կազմում նա իր նորամուտը նշել է 2010 թվականի հունվարի 30-ին՝ «Ատլետիկ Բիլբաո»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 1-0 հաշվով՝ «Էսպանյոլ»-ի հաղթանակով[3]։ Այդ մրցաշրջանի ընթացում նա մասնակցել է 11 հանդիպման։
2010-11 մրցաշրջանի ընթացքում Դիդակը ֆիզիկական խնդիրների պատճառով բաց է թողել մեկ ամիս[4][5], ապա նորից վերադարձել կատալոնական թիմի կազմ։
2011 թվականի հունվարի 28-ին Դիդակ Վիլան տեղափոխվել է Սերիա А-ում հանդես եկող Միլան[6][7]։ Տրանսֆերն արժեցել է 3 միլիոն եվրո։
Թիմի կազմում ընդամենը 1 հանդիպում անցկացնելուց հետո[8] ֆուտբոլիստը վարձակալական հիմունքներով վերադարձել է «Էսպանյոլ»՝ մինչև մրցաշրջանի ավարտը[9]։
2013-14 մրցաշրջանի ընթացքում Դիդակը վարձավճարով հանդես է եկել «Ռեալ Բետիս»-ի կազմում[10]։ Իսկ 2014-15 մրցաշրջանն անցկացրել մեկ այլ իսպանական թիմի՝ «Էյբար»-ի կազմում[11]։ «Էյբար»-ի կազմում նա մասնակցել է 16 հանդիպման։
2015 թվականի օգոստոսի 7-ին Վիլան 3 տարվա պայմանագիր է կնքել Հունաստանը ներկայացնող «ԱԵԿ Աթենք»-ի հետ։ Նա այստեղ գալով հույս ուներ վերադառնալ իր նախկին մակարդակին։
2016-17 մրցաշրջանի առաջին խաղում Դիդակը դարձել է գոլի հեղինակ «Հանտի ՖԱ»-ի դեմ խաղում։
2017 թվականի օգոստոսի 30-ին Դիդակ Վիլան վերադարձել է «Էսպանյոլ»։ Նա թիմի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր և ըստ այդ պայմանագրի նրա հրաժարագինը կազմելու է 25 միլիոն եվրո[12][13]։
2011 թվականին նա առաջին անգամ հրավիրվել է Իսպանիա Մ21 հավաքական։ Նա թիմի կազմում մասնակցել է Եվրոպայի առաջնությանը և մասնակցել մի քանի հանդիպման[14]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.