Դիդյո Պատրիկ Կելո (ֆր.՝ Didier Patrick Queloz, ֆրանսերեն արտասանութամբ՝ didje kəlo), փետրվարի 23, 1966(1966-02-23), Լոզան, Շվեյցարիա[10][11]) շվեյցարացի աստղագետ, Քեմբրիջի համալսարանի Բնական փիլիսոփայության Ջեքսոնյան պրոֆեսոր է[12], Քեմբրիջ Թրինիթի քոլեջի գիտաշխատող, ինչպես նաև Ժնևի համալսարանի պրոֆեսոր[13]։ Միշել Մայորի հետ 1995 թվականին նա հայտնաբերել է 51 Pegasi b՝ առաջին արտարեգակնային մոլորակը (Էկզոմոլորակ), որը պտտվում է 51 Pegasi՝ առաջին արեգակնային տիպի աստղի շուրջ[14]։ Այդ հայտնաբերման համար Կելոն 2019 թվականին Ֆիզիկայի Նոբելյան մրցանակը կիսել են Միշել Մայորի և Ջիմ Փիբլսի հետ[15][16]։ 2021 թվականին Դիդյե Կելոն դարձել է Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոցի Կյանքի ծագման և տարածվածության կենտրոնի հիմնադիր տնօրեն[17]։

Կրթություն և կարիերա

Կելոnն սովորել է Ժնևի համալսարանում, որտեղ 1990 թվականին ստացել է ֆիզիկայի մագիստրոսի կոչում, 1992 թվականին բարձրագույն ուսուցման մագիստրոսի կոչում աստղագիտության և աստղաֆիզիկայի գծով, իսկ դոկտորի կոչում ստացել է 1995 թվականին՝ դոկտորական խորհրդատուն եղել է շվեյցարացի աստղաֆիզիկոս Միշել Մայորը[18]։

The Daily Telegraph-ը հայտնել է, որ Կելոն ասել է, որ «թեև ինքը հավատացյալ չէ, բայց «գիտությունը շատ բան է ժառանգել կրոններից»[19]։

Դիդյե Կելոն ունի ավելի քան 400 գիտական հրապարակումներ, որոնց հղվել է ավելի քան 50․000 մարդ։ Նրա Հիրշի ինդեքսը (H-index) 115 է[20]։

1995 թվականին Միշել Մայորի հետ միասին հայտնաբերել է 51 Pegasi b՝ առաջին արտարեգակնային մոլորակը (Էկզոմոլորակ), որը պտտվում է 51 Pegasi՝ առաջին արեգակնային տիպի աստղի շուր[17]։ Այդ հայտնաբերման համար Մայորը և Կելոն 2019 թվականին ստացել են Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ[21][22]։

Մրցանակներ և ճանաչում

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.