Դիմանկարների ազգային պատկերասրահ (Շվեդիա)
From Wikipedia, the free encyclopedia
Շվեդիայի դիմանկարների ազգային պատկերասրահ (շվեդ.՝ Statens porträttsamling, անգլ.՝ National Portrait Gallery Sweden), գեղարվեստի պատկերասրահ Շվեդիայի Մարիեֆրեդ քաղաքում գտնվող Գրիպսհոլմ ամրոցում։ Պատկերասրահի հավաքածուն ներառում է հայտնի շվեդների դիմանկարներ, որոնք հավաքվել են երկար ժամանակ։ Համարվում է աշխարհի ամենահին դիմանկարի ազգային պատկերասրահը։
Դիմանկարների ազգային պատկերասրահ | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ և արվեստի ժողովածու |
Երկիր | Շվեդիա |
Տեղագրություն | Ստրենգնես |
Վայր | Գրիպսհոլմ ամրոց |
Մասն է | Շվեդիայի ազգային թանգարան |
Հիմնադրվել է | 1822 |
Կայք | www.kungahuset.se |
Դիմանկարների պատկերասրահի սկիզբը դրել է Գուստավ I Վազա թագավորը, ով սկսեց տարբեր նկարներ հավաքել նորակառույց ամրոցում։ 1548 թվականին ամրոցում կար 98 նկար, որից 23-ը՝ դիմանկար։ 1755 թվականին հավաքածուն, ըստ ամրոցի կառավարիչ Կարլ Ֆրեդրիկ Յունգմանի կազմած հավաքածուի, մեծացավ՝ հասնելով մինչև 275 դիմանկարի։ Դիմանկարների ժողովածուն պաշտոնական ճանաչում է ստացել 1822 թվականին, երբ թագավոր Կառլ XIV Յուհանը հանձնարարեց պալատական դրանիկ Ադոլֆ Լյուդվիգ Շտիրնելդին մշակել շվեդական դիմանկարների պատկերասրահի հավաքածուի սկզբունքները։ 1860-ական թվականներից ի վեր Շվեդիայի ազգային թանգարանը պատասխանատու է հավաքածուի համար[1]։ 2017 թվականին Ազգային դիմանկարների պատկերասրահի հավաքածուն աճեց՝ հասնելով մինչև 4600 ստեղծագործության[2]։
Gripsholmsföreningen ասոցիացիան նպաստում է Ազգային դիմանկարների հավաքածուի զարգացմանը՝ պարբերաբար վճարելով հայտնի շվեդների որոշ դիմանկարների համար[3]։
- Էյնար Ներմանի «Գրետա Գարբոյի դիմանկարը» (1908)[4]
- Ֆրիտյոֆ Շուլդտի «Դագ Համարշոլդի դիմանկարը» (1959)[5]
- Լաս Ջոնսոնի «Բիրգիտ Նիլսոնի դիմանկարը» (1963)[6]
- Սվեն Լյունգբերգի «Գուննար Մյուրդալի դիմանկարը» (1968)[7]
- Բիրգիտ Բրոմշի «Ինգմար Բերգմանի դիմանկարը» (1989)[8]
- Գլխավոր սրահներից մեկը
- Գլխավոր սրահներից մեկը
- Քեթրին Յագելոնը և նրա որդին՝ Սիգիսունդը Գրիպսհոլմի բանտում, նկարիչ՝ Յոզեֆ Զիմլեր
- Ճարտարապետ, ջրանկարիչ, Գեղարվեստի ակադեմիայի անդամ Արոն Յոհանսոն (1860-1936)
- Շվեդիայի թագավոր Կառլ IX (1550-1611)
- Շվեդիայի թագավոր Գուստավ III (1746-1792)
- Գուստավ III-ի պետական հեղաշրջման այլաբանություն
- «Gripsholmsföreningen». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 5-ին.
- «Einar Nerman». Svenskt biografiskt lexikon. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.
- «Fritiof Schüldt». Store norske leksikon. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.
- «Lasse Johnson». Lexikonett amanda. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.
- «Sven Ljungberg». Ljungbergmuseet. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.
- «Birgit Broms». Nationalmuseum. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դիմանկարների ազգային պատկերասրահ (Շվեդիա) կատեգորիայում։ |