From Wikipedia, the free encyclopedia
Դիմիտրիե Կոնստանտինի Կանտեմիր (ռումիներեն՝ Dimitrie Cantemir, հոկտեմբերի 26, 1674[1][2][3][…], Dimitrie Cantemir, Ținutul Fălciu, Մոլդովական իշխանություն - օգոստոսի 21 (սեպտեմբերի 1), 1723[3][4][5][…], Dmitrovsk, Sevsky Uyezd, Sevsk Province, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն), մոլդովացի պատմաբան, արևելագետ, փիլիսոփա, երաժշտագետ, պետական-քաղաքական գործիչ։
Դիմիտրիե Կանտեմիր ռումիներեն՝ Dimitrie Cantemir | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 26, 1674[1][2][3][…] |
Ծննդավայր | Dimitrie Cantemir, Ținutul Fălciu, Մոլդովական իշխանություն |
Մահացել է | օգոստոսի 21 (սեպտեմբերի 1), 1723[3][4][5][…] (48 տարեկան) |
Մահվան վայր | Dmitrovsk, Sevsky Uyezd, Sevsk Province, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | Մոլդովական իշխանություն և Ռուսական կայսրություն |
Ազգություն | ռումինացի |
Մայրենի լեզու | ռումիներեն |
Կրթություն | Ֆեների հունական ուղղափառ դպրոց |
Մասնագիտություն | մարդաբան, լեզվաբան, պատմաբան, փիլիսոփա, կոմպոզիտոր, քարտեզագիր, գրող, աշխարհագրագետ, արևելագետ և քաղաքական գործիչ |
Ամուսին | Անաստասիա Տրուբեցկայա և Casandra Cantacuzino? |
Ծնողներ | հայր՝ Կոնստանտին Կանտեմիր[6], մայր՝ Անա Բանտաշ |
Զբաղեցրած պաշտոններ | ruler of Moldavia? և ruler of Moldavia? |
Անդամություն | Պրուսիայի գիտությունների ակադեմիա |
Երեխաներ | Եկատերինա Գոլիցինա, Մարիա Կանտեմիր, Անտիոհ Կանտեմիր[7][8][1][…] և Șerban Cantemir? |
Dimitrie Cantemir Վիքիպահեստում |
Մոլդովայի իշխան Կոնստանտին Կանտեմիրի որդին։ Սովորել է Կոստանդնուպոլսի հունա-լատինական ակադեմիայում, տիրապետել բազմաթիվ լեզուների։
Եղել է (1693 թվական, 1710-1711 թվականներ) Մոլդովայի իշխան, փորձել վերականգնել երկրի անկախությունը՝ հենվելով ռուսական ցար Պետրոս Մեծի հետ կնքած (մարտի 4, 1711 թ.) հակաթուրքական դաշինքի վրա։ Պրուտյան անհաջող արշավանքից հետո անցել է (1711 թ.) Ռուսաստան, ստացել ռուս իշխանի տիտղոս, կալվածքներ և նշանակվել ցարի խորհրդական։
Պարսկական արշավանքի (1722-1723 թթ․) ժամանակ ղեկավարել է արշավային գրասենյակները, եղել Կովկասում ու Հայաստանում։
Կոստանդնուպոլսում եղած տարիներին ուսումնասիրել է թուրքական երաժշտությունը և գրել «Գիրք երաժշտագիտության» (1-ին հրատարակչություն ռումիներեն, 1973 թ․) երկը, որը նշանակալի ազդեցություն է թողել թուրքական երաժշտագիտության զարգացման վրա։ Հորինել է նաև երգեր, ստեղծել խազագրության նոր մեթոդ, որը հայտնի է «Կանտեմիր օղլու» անունով։
Կանտեմիրի շատ երգեր հետագայում գրի են առնվել պոլսահայ նշանավոր երաժշտագետ Պապա Համբարձումի ստեղծած նոտաներով և փրկվել կորստից։ Ուշագրավ են խոհա-փիլիսոփայական և կրոնական բնույթի «Հիերոգլիֆական պատմություն» (1-ին հրատարակչություն, ռումիներեն, 1883 թվական), «Ղուրան կամ Գիրք իսլամի համակարգի մասին» (1-ին հրատարակչություն ռումիներեն, 1722 թվական) աշխատությունները, որոնցում Կանտեմիրը, թեև իդեալիստական դիրքերից, սակայն որպես հումանիստական լավատեսությամբ է դիտում մարդկության ապագան, գտնում, որ մարդը չպետք է մնա գերի, այլ պետք է տիրի բնությանը, աշխարհին, նկատում է աշխատավորների և կեղեքողների միջև եղած հակամարտությունները և ճիշտ համարում ճնշվածների ընդվզումները։
Աշխարհաճանաչման աղբյուր Կանտեմիրը համարում է բանականությունը, թեև բանականության հետ մեծ նշանակություն է տալիս նաև աստվածային կամքին։ Կանտեմիրի առավել արժեքավոր գործերը Ռուսաստանում գրած պատմա-աշխարհագրական երկերն են, որոնց վրա մեծ ազդեցություն են թողել պետրոսյան բարեփոխումները։
«Օսմանյան կայսրության փառքի և անկման պատմություն»-ը (1-ին հրատարակչություն, անգլերեն, 1734-1735 թթ․, թարգմանվել է նաև հայերեն, անտիպ) Կանտեմիրի ստեղծագործության գլուխգործոցն է, որի համար 1714 թվականին ընտրվել է Բեռլինի ԳԱ անդամ։ Գրել է նաև «Հռոմեա-մոլդո-վալաքների վաղեմության քրոնիկոն» (1-ին հրատարակչություն, ռումիներեն, 1835-1836 թթ.) և հատկապես հայագիտության համար արժեքավոր «Մոլդովայի պատմական, աշխարհագրական և քաղաքական նկարագրություն» (1-ին հրատարակչություն, գերմաներեն, 1769-1770 թթ.) ու «Կովկասյան լեռնապատից» (1-ին հրատարակչություն, լատիներեն, 1726 թ.) երկերը, որոնցում բազմիցս անդրադարձել է հայերին ու Հայաստանին, կարևոր տեղեկություններ հաղորդել Մոլդովայում ապրող հայերի հարկերի ու դրանց չափի, հայոց իրավունքների, դավանության, եկեղեցիների, նշանավոր անձանց մասին և այլն։
Կանտեմիրը թաղվել է Մոսկվայում։ 1935 թվականին աճյունը տեղափոխվել է Յաշ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.