Դինարա Սաֆինա
From Wikipedia, the free encyclopedia
Դինարա Մուբինովնա Սաֆինա[4] (ռուս.՝ Дина́ра Муби́новна Са́фина, թաթ.՝ Динара Мөбин кызы Сафина, Dinara Mɵbin qızı Safina, ապրիլի 27, 1986(1986-04-27)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[3]), ռուս նախկին պորֆեսիոնալ թենիսիստուհի, սպորտի վաստակավոր վարպետ, հեռուստահաղորդավարուհի։ Աշխարհի նախկին թիվ մեկ ռակետ մենախաղում, Մեծ Սաղավարտի զուգախաղի մեկ մրցաշարի հաղթող (US Open-2007), Մեծ Սաղավարտի մենախաղի երեք մրցաշարերի եզրափակչի մասնակից, Մեծ Սաղավարտի զուգախաղի մեկ եզրափակչի մասնակից (US Open-2006), Օլիմպիական խաղերի թենիսի մենախաղի մրցաշարի արծաթե մեդալակիր, WTA 21 մրցաշարերի (որից 12-ը մենախաղում) հաղթող, Ֆեդերացիայի գավաթի խաղարկության կրկնակի հաղթող (2005, 2008) և Հոպմանի գավաթի եզրափակչի մասնակից (2009) Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում, Մեծ Սաղավարտի պատանեկան մեկ մրցաշարի մենախաղի եզրափակիչի մասնակից (Ուիմբլդոն-2001), Մեծ Սաղավարտի զուգախաղի պատանեկան մեկ մրցաշարի եզրափակիչի մասնակից (Roland Garros-2000), զուգախաղի աշխարհի նախկին 8-րդ ռակետ, մենախաղի պատանեկան վարկանիշի աշխարհի նախկին 9-րդ ռակետ, զուգախաղի պատանեկան վարկանիշի աշխարհի նախկին 7-րդ ռակետ։
Սեռ | իգական |
---|---|
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Բնակվելու վայր | Մոնտե Կառլո |
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 27, 1986(1986-04-27)[1][2] (37 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ[3] |
Հասակ | 182 սմ |
Քաշ | 70 կգ |
Կարիերայի սկիզբ | 2000 թվական |
Կարիերայի ավարտ | 2011 թվական |
Աշխատող ձեռք | աջ |
Հարված ձախից | երկձեռքանի |
Մարզիչ | Գլեն Շաապ Ժելկո Կրայան (2007-2010) Գաստոն Էտլիս (2010) Դավիդե Սանգվինետի |
Պարգևավճար, USD | 10 585 640 |
Մենախաղ | |
Խաղեր Հ/Պ | 360–173[3] |
Ամենաբարձր վարկանիշ | 1 (2009 թվականի ապրիլի 20) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | Եզրափակիչ (2009) |
Ֆրանսիա | Եզրափակիչ (2008-2009) |
Ուիմբլդոն | 1/2 եզրափակիչ (2009) |
ԱՄՆ | 1/2 եզրափակիչ (2008) |
Օլիմպիական խաղեր | |
Զուգախաղ | |
Խաղեր Հ/Պ | 181–91[3] |
Ամենաբարձր վարկանիշ | 8 (2008 թվականի մայիսի 12) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 1/4 եզրափակիչ (2004-2005) |
Ֆրանսիա | 3-րդ շրջան (2006-2008) |
Ուիմբլդոն | 3-րդ շրջան (2005,2008) |
ԱՄՆ | Հաղթանակ (2007) |
Ավարտել է կարիերան |
Դինարա Սաֆինան տղամարդկանց մենախաղի աշխարհի նախկին թիվ մեկ ռակետ Մարատ Սաֆինի քույրն է, և թենիսի պատմության մեջ սա միակ դեպքն է, որ քույր և եղբայր եղել են աշխարհի առաջին ռակետներ[5]։