ամերիկացի երգչուհի, երգահան, դաշնակահար From Wikipedia, the free encyclopedia
Դինա Վաշինգտոն (անգլ.՝ Dinah Washington, իրական անունը՝ Ռութ Լի Ջոնս [Ruth Lee Jones], օգոստոսի 29, 1924[1][2][3][…], Տասկալուսա, Ալաբամա, ԱՄՆ[4] - դեկտեմբերի 14, 1963[1][2][3][…], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[5]), ամերիկացի երգչուհի և դաշնակահար, համարվում է 1950-ականների ամենահայտնի սևամորթ երգչուհին[7]։ Եղել է ջազ վոկալիստ, ելույթներ է ունեցել ու ձայնագրվել ամենատարբեր ժանրերում՝ այդ թվում բլյուզ, ռիթմ ընդ բլյուզ, ավանդական փոփ երաժշտություն[7], և ստացել է «Բլյուզի թագուհի» տիտղոսը[8]։ 1986 թվականին ներառվել է Ալաբամայի Ջազի փառքի սրահում, իսկ 1993-ին ներգրավվել Ռոքնռոլի փառքի սրահ։
Դինա Վաշինգտոն | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Dinah Washington |
Ի ծնե անուն | անգլ.՝ Ruth Lee Jones |
Նաև հայտնի է որպես | Dinah Washington |
Ծնվել է | օգոստոսի 29, 1924[1][2][3][…] Տասկալուսա, Ալաբամա, ԱՄՆ[4] |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | դեկտեմբերի 14, 1963[1][2][3][…] (39 տարեկան) Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[5] |
Գերեզման | Burr Oak Cemetery[6] |
Ժանրեր | փոփ և բլյուզ |
Մասնագիտություն | երգչուհի, ջազ երաժիշտ և երգերի հեղինակ |
Գործիքներ | դաշնամուր և վոկալ |
Լեյբլ | Keynote Records, Apollo Records, Մերկուրի Ռեքորդս, Roulette Records, Inc.?, Verve Records և Philips Records |
Կրթություն | Ուենդել Ֆիլիպս Ակադեմիա |
Պարգևներ | |
Dinah Washington Վիքիպահեստում |
Ռութ Լի Ջոնսը ծնվել է Տասկալուսայում (Ալաբամա)[9]։ Վաղ տարիքում նրանց ընտանիքը տեղափոխվում է Չիկագո։ Ռութը խորապես հետաքրքված էր գոսպել ժանրի երաժշտությամբ և դեռ միջնակարգ դպրոցում նվագակցում էր Ս․ Ղուկաս եկեղեցու բապտիստական երգչախմբին։ Հանդես է եկել գոսպել երաժշտության նմուշների կատարմամբ եկեղեցում և նվագել դաշնամուր, դեռահաս տարիքում ղեկավարել է եկեղեցական երգչախումբ և ընդգրկվել Սալլի Մարտինի՝ Գոսպել երգիչների խմբում[10]։ Միանալով Սալլի Մարտինի խմբին՝ Ռութը թողնում է Ուենդել Ֆիլիպսի ավագ դպրոցը։ Մարտինի խումբը, ըստ էության, միավորել է գոսպել ժանրում հանդես եկող առաջին կին երաժիշտներին, որոնց թվում էր նաև Դինա Վաշինգտոնը, Սալլի Մարտինի կողմից ձևավորվում է նաև Գոսպել երգիչների միություն։ Ներգրավվումը գոսպել երգչախմբում տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Դինան հաղթեց Չիկագոյի Թագավորական թատրոնում կազմակերպված սիրողական մրցույթում՝ կատարելով «I can't face the music» երգը[11]։
15 տարեկանում տաղանդների մրցույթում հաղթելուց հետո Դինան սկսում է հանդես գալ ակումբներում։ 1941-1942 թվականներին նա Ֆեթս Ուոլերի հետ ելույթ էր ունենում Չիկագոյի այնպիսի ակումբներում, ինչպիսիք էին Dave's Cafe-ն և Dоwnbeat Room of the Sherman Hotel-ը։ Դինան նվագում էր Three Deuces ջազ ակումբում, երբ ընկերներից մեկը տարավ նրան Garrick բար ունկնդրելու Բիլլի Հոլիդեյին։ Ակումբի սեփականատեր Ջո Շերմանը այնքան հիացած էր I Understand երգի՝ Դինայի կատարմամբ, որ շուտով Դինան սկսում է երգել Garrick-ում[11]։ Հայտնի ջազ դաշնակահար Լեո Հեմփթոնը բար Garrick այցելելուց հետո Վաշինգտոնին առաջարկում է դառնալ իր բենդի վոկալիստը։
Keynote label-ում Դինան ձայնագրեց դեբյուտային Evil Gal Blues սինգլը, որը կատարում էին Հեմփթոնը և իր բենդի երաժիշտները[7][12]։ Ե՛վ այս ձայնագրությունը և՛ վերջինիս Salty Papa Blues շարունակությունը 1944 թվականին ներառվեցին Billboard ամսագրի Harlem հիթ շքերթում[13]։ 1945 թվականի դեկտեմբերին նա իրականացրեց 12 ձայնագրություն, որից տասը թողարկվեցին Lucky Thompson's All Stars խմբի մասնակցությամբ[14]։
Դինան մնաց Հեմփթոնի բենդի հետ մինչև 1946 թվականը։ Այն բանից հետո, երբ Keynote լեյբլը լուծարվեց, նա պայմանագիր կնքեց Mercury Records ընկերության հետ որպես սոլո կատարող։ Առաջին ձայնագրությունը Ֆեթս Ուոլերի Ain't Misbehavin երգի քավր տարբերակն էր․ վերջինս դարձավ հաջողության երկար շղթայի առաջին հիթը։ 1948-1955 թվականներին Դինա Վաշինգտոնը թողարկեց R&B ժանրի 27 հիթեր, որոնք դարձրին նրան ժամանակի ամենահայտնի ու հաջողակ երգչուհին։ Am I Asking Too Much և Baby Get Lost երգերը R&B չարթում առաջին հորիզոնականում էին, իսկ I Wanna Be Loved երգի քավրը ամերիկյան փոփ չարթում 22-րդն էր[13]։ Նրա հիթային ձայնագրությունները ներառում էին բլյուզ ժանր, ստանդարտներ, միաժամանակ՝ նորամուծություններ, փոփ քավրներ (այդ թվում՝ Հենք Ուիլլիամսի Cold, Cold Heart երգի քավրը)։ Դինան ձայնագրվում էր նաև ջազային առաջատար բազմաթիվ երաժիշտների հետ, այդ թվում՝ Քլիֆորդ Բրաունի և Քլարկ Տերրիի հետ Dinah Jams ալբոմի (1954) համար[7][12]։
1950 թվականին Դինա Վաշինգտոնը ելույթ ունեցավ Cavalcade of Jazz համերգին Լոս Անջելեսում, այդ օրը հանդես էին գալիս նաև այնպիսի արտիստներ, ինչպիսիք էին Լիոնել Հեմփթոնը, Փի Ուի Քրեյթոնի նվագախումբը, Ռոյ Միլթոնը և իր նվագախումբը և այլք[15][16]։ Հաջորդ ելույթը Cavalcade of Jazz համերգին տեղի ունեցավ 1956 թվականի սեպտեմբերի 2-ին։ Վաշինգտոնի հետ նույն բեմին էին Լիթլ Ռիչարդը, Ջերալդ Ուիլսոնը, Չաք Հիգգինսի նվագախումբը[17]։
1959 թվականին նա թողարկեց միանգամից տասը փոփ հիթեր What a Diff'rence a Day Made երգի քավրի հետ մասին[18], որը գրավեց 4-րդ հորիզոնականը ամերիկյան փոփ չարթում։ Դինայի բենդում այդ ժամանակ ընդգրկված էին Քեննի Բարրելը (կիթառ), Ջո Զաուինուլը (դաշնամուր) և Պանամա Ֆրենսիսը (հարվածային գործիքներ)։ 1960 թվականին Վաշինգտոնը հանդես է գալիս երկու հաջողակ դուետային երգերով Բրուք Բենտոնի հետ (Baby (You've Got What It Takes), A Rockin' Good Way (To Mess Around and Fall in Love))։ Դինայի վերջին հիթը՝ September in the Rain երգը, թողարկվեց 1961 թվականին[13]։ Դինայի հաջողությունները ներառում են նաև ելույթները Newport ջազ փառատոնին (1955-59), Միջազգային ջազ փառատոնին Վաշինգտոնում (1962), հաճախակի համերգները Birdland ջազ ակումբում և 1963 թվականի ելույթները Քաունտ Բեյսիի և Դյուկ Էլինգտոնի հետ։
Տարի | Անվանակարգ | Անվանում | Ժանր |
---|---|---|---|
1959 | Լավագույն R&B երգ | What a Diff'rence a Day Makes | R&B |
Տարի | Անվանում | Ժանր | Լեյբլ | Ներառման թվական |
---|---|---|---|---|
1959 | Unforgettable | փոփ | Mercury | 2001 |
1954 | Teach Me Tonight | R&B | Mercury | 1999 |
1959 | What a Diff'rence a Day Makes | ավանդական փոփ | Mercury | 1998 |
Տարի | Անվանում | Ժանր |
---|---|---|
1953 | TV Is the Thing (This Year) | R&B |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.