Դինո Ձոֆ
իտալացի ֆուտբոլիստ / From Wikipedia, the free encyclopedia
Դինո Ձոֆ (իտալ.՝ Dino Zoff, փետրվարի 28, 1942(1942-02-28)[1][2][3], Մարիանո դել Ֆրիուլի, regional decentralization entity of Gorizia, Ֆրիուլի Վենեցիա Ջուլյա, Իտալիա), իտալացի նախկին ֆուտբոլիստ, դարպասապահ։ Համարվում է Իտալիայի հավաքականի ամենատարեց աշխարհի չեմպիոնը[7]։ Այդ ժամանակ նա եղել է 40 տարեկան, եղել է թիմի հիմնական դարպասապահը և թիմի ավագը։ 1972-1974 թվականներին նա պաշտոնական խաղերի ժամանակ հավաքականի դարպասը 1 142 րոպե պահել է անառիկ։ Խաղերի քանակով (112 խաղ) հավաքականում համարվում է հինգերորդ ֆուտբոլիստը՝ զիջելով Անդրեա Պիռլոյին, Պաոլո Մալդինիին, Ֆաբիո Կանավառոյին և Ջանլուիջի Բուֆֆոնին։ Խաղացել է «Ուդինեզեյում», «Մանտովայում», «Նապոլիիում» և «Յուվենտուսում»։ Համարվում է XX դարի 3-րդ լավագույն դարպասապահը՝ ըստ Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (անգլ.՝ International Federation of Football History & Statistics)՝ Լև Յաշինից և Գորդոն Բենկսից հետո։ Դասվել է ՖԻՖԱ 100 ֆուտբոլիստների շարքին։ 2003 թվականին Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից ճանաչվել է վերջին 50 տարիների Իտալիայի լավագույն ֆուտբոլիստ։
Քաղաքացիությունը | Իտալիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 28, 1942(1942-02-28)[1][2][3] (82 տարեկան) | ||
Ծննդավայր | Մարիանո դել Ֆրիուլի, regional decentralization entity of Gorizia, Ֆրիուլի Վենեցիա Ջուլյա, Իտալիա | ||
Հասակ | 182 սանտիմետր | ||
Քաշ | 78 կիլոգրամ | ||
Դիրք | դարպասապահ | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
1961-1963 | Ուդինեզե | 38 | (0) |
1963-1967 | Մանտովա | 131 | (0) |
1967-1972 | Նապոլի | 143 | (0) |
1972-1983 | Յուվենտուս | 330 | (0) |
Ընդհանուր | 642 | (0) | |
Ազգային հավաքական | |||
1968-1983 | Իտալիա | 112 | (0) |
Մարզչական կարիերա | |||
1988-1990 | Յուվենտուս | ||
1990-1994 | Լացիո | ||
1996-1997 | Լացիո | ||
1998-2000 | Իտալիա | ||
2001 | Լացիո | ||
2005 | Ֆիորենտինա | ||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |