Դին Մարտին
From Wikipedia, the free encyclopedia
Դինո Պոլ Կրոչետտի (անգլ.՝ Dino Paul Crocetti, հունիսի 7, 1917(1917-06-07)[1][2][3][…], Ստյուբենվիլ, Օհայո, ԱՄՆ[4] - դեկտեմբերի 25, 1995(1995-12-25)[1][2][3][…], Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ավելի հայտնի Դին Մարտին (անգլ.՝ Dean Martin) անունով, իտալական ծագմամբ ամերիկացի էստրադաջազային երգիչ և դերասան։ 1950-ական թվականներին Դին Մարտինը բազմիցս գլխավորել է ամերիկյան հիթ-շքերթները[5]։ Ֆրենկ Սինատրայի և Սեմի Դևիսի հետ ընդգրկված է եղել «Առնետների խմբի» կազմում։ Ֆրենկ Սինատրայի և Սեմի Դևիս կրտսերի հետ համագործակցությունը Դին Մարտինին դարձրել է Ամերիկայի ամենահայտնի և իսկապես ազգային արտիստներից մեկը[6]։
Դին Մարտին | |
---|---|
1960-ական թվականների ստուդիական լուսանկար | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Dean Martin |
Ի ծնե անուն | Դինո Պոլ Կրոչետտի |
Նաև հայտնի է որպես | The King of Cool, Dino և Dino Martini |
Ծնվել է | հունիսի 7, 1917(1917-06-07)[1][2][3][…] Ստյուբենվիլ, Օհայո, ԱՄՆ[4] |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | դեկտեմբերի 25, 1995(1995-12-25)[1][2][3][…] (78 տարեկան) Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Վեսթվուդի գերեզմանատուն |
Ժանրեր | փոփ, բիգ բենդ, թեթև երաժշտություն, Քանթրի, ջազ և ավանդական փոփ երաժշտություն |
Մասնագիտություն | երգիչ, ջազ երաժիշտ, սցենարիստ, կատակերգու, պրոդյուսեր, երաժիշտ, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, դերասան և բռնցքամարտիկ |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Capitol Records, Ռեփրայզ Ռեքորդս, MGM Records և EMI |
Կրթություն | Steubenville High School? |
Անդամակցություն | Rat Pack? |
Կապված | Ֆրենկ Սինատրա Ջերի Լյուիս «Սեմի» Դևիս կրտսեր |
Ամուսին | Ջին Մարտին |
Պարգևներ | |
Կայք | deanmartin.com |
Dean Martin Վիքիպահեստում |
Մարտինը, ով իր կարիերայի ընթացքում կատարել է բազմաթիվ սվինգային հիթեր և ջազային ստանդարտներ, եղել է Բինգ Քրոսբիի ամենատիպիկ հետևորդներից մեկը։ Նրա և Քրոսբիի ձայների տեմբրերի և կատարողական արվեստի մեջ եղել են բազմաթիվ նմանություններ։ Բացի դրանից, Էլվիս Փրեսլին Մարտինի ոճը համարել է ավելի «զով» և համարել է երգչին «բուն» քուլ-ջազի արքա[7][8], իսկ ամերիկյան «Newsweek» պարբերականի տեսաբանը նշել է, որ Մարտինն ունեցել է իր ինքնատիպ ոճը և ընդգծել է, որ նրա արհամարհական վերաբերմունքը հասարակության նկատմամբ հանգեցրել է այն բանին, որ նրա արվեստի երկրպագուներն էլ ավելի սիրով են տրամադրվել նրա նկատմամբ։ Այս տեսակետին կողմնակից է եղել նաև ամերիկացի հայտնի դերասան Էնթոնի Քուինը, ով «Time» ամսագրին տված հարցազրույցում ասել է.
Մենք բոլորս էլ ճաշակել ենք մեզ վրա դրված պարտավորությունները։ Մենք մշատապես հետևում ենք կանոններին։ Դինոն այն տղան է, ում տեղը յուրաքանչյուրս էլ գաղտնի ցանկացել է լինել։ Նա այն մարդն է, ով կարող է իրեն պահել ազատ, հարբել և սկսել վիրավորել՝ դրա համար չկրելով ոչ մի պատասխանատվություն[9]։ |
Դին Մարտինը եղել է կատարյալ էստրադային արտիստ։ Իրեն բնորոշ անկեղծությամբ նա մի անգամ բացատրել է.
Երբ ես երգում եմ երգ սիրո մասին, ես երգում եմ այնպես, որ դուր գամ ոչ թե կնոջը, այլ այն տղամարդուն, որի հետ եկել է կինը, քանի որ ինձ վճարում է ոչ թե կինը, այլ տղամարդը[10]։ |
Դին Մարտինի «հաշվին» կա ավելի քան հարյուր ֆիլմ, որոնցից են, օրինակ, «Ռիո Բրավո» (1959) և «Օուշենի տասնմեկ ընկերները» (1960) ֆիլմերը։ Մարտինի երաժշտական կարիերան զարգացել է Ֆրենկ Սինատրայի (1943) հետ ծանոթությունից հետո։ Նա Սինատրայի հետ է կատարել իր հիթերի որոշ մասը՝ «Love Me, Love Me», «Memories Are Made of This», «Innamorata» և այլն[11]։ 2010 թվականի փետրվարի 22-ին Հոլիվուդյան փառքի ծառուղում տեղադրվեց Դին Մարտինի աստղը։ Տոնախմբությունը կայացավ «Ֆլամինգո» խաղատանը[12][13]։