Դիոդ
From Wikipedia, the free encyclopedia
Դիոդ (հին հունարեն՝ δις[1] - դի․․․ և (էլեկտրո) ոդ)[2], էլեկտրական Śliwa to informatyk\
Ենթադաս | electronic component?, active electronic component?, passive electronic component? և nonlinear electrical element? |
---|---|
Տեսակ | type of electronic component? |
Diodes Վիքիպահեստում |
հոսանքի միակողմ հաղորդականությամբ էլեկտրավակումային, իոնային (գազապարպիչային) կամ կիսահաղորդչային երկէլեկտրոդ սարք։
Էլեկտրավակուումային և իոնային դիոդների էլեկտրոդներն են ուղղակի կամ անուղղակի շիկացման կաթոդը և անոդը։ Անոդի դրական լարման դեպքում էլեկտրավակուումային դիոդի էլեկտրոդների միջև ստեղծվում է Էլեկտրոնային հոսանք։ Ցածր ճնշման իոնային գազ, ջրածին կամ սնդիկի գոլորշի պարունակող դիոդում առաջանում են էլեկտրոնային և իոնային հոսանքներ։ Անոդի բացասական լարման դեպքում այդ դիոդներում հոսանք չկա (տես էլեկտրոավակուումային սարք, գազատրոն)։
Կիսահաղորդչային դիոդում միակողմ հաղորդականությունը կիսահաղորդչում կամ մետաղի կիսահաղորդիչ կոնտակտում էլեկտրավակուումային անցում առաջանալու հետևանք է (տես կիսահաղորդչային դիոդ)։