From Wikipedia, the free encyclopedia
Դիոսկուրոսներ կամ Դիոսկուրներ (հին հունարեն՝ Διόσκοροι, Διόσκουροι կամ Διὸς κοῦροι, բառացի՝ «Զևսի պատանիներ»), հին հունական և հին հռոմեական դիցաբանությունների մեջ Կաստոր (հին հունարեն՝ Κάστωρ` «կուղբ», լատին․՝ Castor) և Պոլիդևկես (հին հունարեն՝ Πολυδεύκης, լատին․՝ Pollux` Պոլլուքս) երկվորյակ եղբայրների մականունը, Լեդայի որդիները երկու հորից՝ Զևսից և Տինդարեոսից։
Դիոսկուրոսներ | |
---|---|
Տեսակ | twins in mythology?, couple of mythological Greek characters? և twin deities? |
Դիցաբանություն | Հունական դիցաբանություն և Հռոմեական դիցաբանություն |
Երևի համընկնում է | Tinas Clenar? |
Թաղման վայր | Tomb of Castor in Sparta?[1] |
Castor and Pollux Վիքիպահեստում |
Իրենց կյանքի ընթացքում կատարել են մի շարք սխրագործություններ։
Առաջին անգամ Կաստորը և Պոլիդևկեսը հիշատակվել են Հոմերոսի «Իլիականում»[2]։ «Ոդիսականում» ներկայացվել են որպես սպարտական Տինդարեոս թագավորի և Լեդայի որդիներ[3]։ Համաձայն անտիկ այլ ստեղծագործությունների՝ նրանք Զևսի զավակներն էին[4][5][6]։ Առավել տարածված է եղբայրների ծննդի մասին այն առասպելը, ըստ որի Էտոլիայի արքա Թեստիոսի դուստր Լեդայի գեղեցկությամբ հմայված Զևսը փոխակերպվում է կարապի և տիրում նրան։ Գիշերը Լեդայի մոտ է գալիս նաև նրա օրինական ամուսինը՝ Տինդարեոսը։ Արդյունքում կինը ունենում է երկու որդի և երկու դուստր (Հեղինեն և Կլիթեմնեստրան)։ Կաստորը և Կլիթեմնեստրան Սպարտայի արքայի զավակներն էին, իսկ Պոլիդևկեսը և Հեղինեն՝ օլիմպիական աստծու[7]։ Այդ իսկ պատճառով Կաստորը մահկանացու էր, իսկ Պոլիդևկեսը՝ անմահ[8][9][10]։ Հղիանալով կարապի տեսք ստացած Զևսից՝ Լեդան ձու է ունենում, որի կճեպից դուրս են գալիս երեխաները[11][12]։ Հետագայում մեծանալով՝ նրանք կրում էին սրածայր սաղավարտներ, որոնք ձվի կճեպի նմանություն ունեին[13][14]։
Անբաժան եղբայրները մեծացել են և դարձել իրենց հայրենի Սպարտայի պարծանքը։ Ավանդության համաձայն՝ նրանց եղբայրական զգացմունքներն այնքան ամուր էին, որ նրանք բոլոր գործերն սկսում էին միասին, երբեք չէին վիճում առաջնության համար[15]։ Կաստորը դարձել է հայտնի զինվորական, վազող և ամենաանսանձ նժույգների չգերազանցված զսպող, իսկ Պոլիդևկեսը հավասարը չունեցող հմուտ բռնցքամարտիկ էր։ Կաստորի ռազմական կարողությունների մասին է վկայում այն փաստը, որը նա է սովորեցրել Հերակլեսին՝ կռվել ամբողջ սպառազինությամբ[16]։ Երկուսն էլ մրցանակներ են ստացել Օլիմպիական խաղերի ժամանակ[17][18]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.