Դիցաբանություն։ Աստվածների և հերոսների հավերժական հեքիաթներ, Էդիթ Համիլթոնի հեղինակած գիրքն է, որը լույս է տեսել 1942 թվականին Լիթլ, Բրաուն և Քոմփանի ընկերությունների կողմից[1]։ Դրանից հետո այն վերահրատարկվել է մի քանի հրատարակիչների կողմից, ներառյալ 75-ամյակի պատկերազարդ հրատարակությունը[2]։ Այն վերապատմում է հունական, հռոմեական և սկանդինավյան դիցաբանության պատմությունները, որոնք վերցված են տարբեր աղբյուրներից։ Ներածությունը ներառում է հիմնական դասական բանաստեղծների մեկնաբանությունները, որոնք համարվում են նյութի աղբյուր, և այն, թե ինչպես է մշակույթի փոփոխության հետ փոխվել նաև աստվածների և առասպելների բնութագրերը։ Այն հաճախ օգտագործվում է ավագ դպրոցներում և քոլեջներում՝ որպես հին առասպելաբանության և հավատքի ներածական տեքստ։

Արագ փաստեր Դիցաբանություն, Հեղինակ ...
Դիցաբանություն
Thumb
ՀեղինակԷդիթ Համիլթոն
Տեսակգրավոր աշխատություն
ԹեմաՀունական դիցաբանություն
ՀրատարակիչLittle, Brown and Company
Հրատարակման տարեթիվ1942
Փակել

Բովանդակություն

Գիրքը բաղկացած է ներածությունից և 7 բաժիններից․

  1. Օլիմպոսի հունական աստվածները և հունական ստեղծման առասպելները;
  2. Հունական և հռոմեական առասպելներ, որոնք պարունակում են սեր և արկածներ, ներառյալ՝ Էրոսի և Փսիքեի ու Յասոնի Ոսկե Բրդի որոնումը։
  3. Մինչև Տրոյական պատերազմը այնպիսի հերոսներ, ինչպիսիք են Պերսևսը, Թեսևսը, Հերակլեսը և Ատալանտան;
  4. Տրոյական պատերազմը և նրա հերոսները,ներառյալ Ոդիսևսը, Էնեասը և Աքիլլեսը;
  5. Հունական դիցաբանության մեջ նշանակալի ընտանիքներ՝ Աթրեուսի տուն, Թեբեի և Աթենքի արքայական տները;
  6. Ավելի քիչ հայտնի պատմություններ հունական և հռոմեական դիցաբանությունից;
  7. Հեքիաթներ սկանդինավյան առասպելներից, որոնք ներառում են այնպիսի աստվածներ, ինչպիսիք են Օդինը, Թորը և Լոկին։

Հրատարակությունների մեծ մասը ներառում է ամերիկյան նկարազարդող Սթիլի Սեվիջի պատկերած նկարները։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.