կոմպոզիտոր (1904-1986) From Wikipedia, the free encyclopedia
Դմիտրի Բորիսովիչ Կաբալևսկի (ռուս.՝ Дмитрий Борисович, Кабалевский, դեկտեմբերի 17 (30), 1904[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3] - փետրվարի 14, 1987[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[4]), ռուս խորհրդային կոմպոզիտոր, մանկավարժ, հասարակական գործիչ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1963)։ Արվեստագիտության դոկտոր (1965), ԽՍՀՄ ՄԳԱ իսկական անդամ (1971 թվականից)։
Դմիտրի Կաբալևսկի | |
---|---|
Բնօրինակ անուն | ռուս.՝ Дмитрий Борисович Кабалевский |
Ծնվել է | դեկտեմբերի 17 (30), 1904[1][2] Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3] |
Երկիր | Ռուսական կայսրություն, Խորհրդային Ռուսաստան և ԽՍՀՄ |
Մահացել է | փետրվարի 14, 1987[1][2] (82 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ[4] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Ժանրեր | օպերա, սիմֆոնիա, դասական երաժշտություն, կամերային երաժշտություն[5], բեմական երաժշտություն[6] և 20-րդ դարի դասական երաժշտություն |
Մասնագիտություն | դասական կոմպոզիտոր, դիրիժոր, պարուսույց, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ, համալսարանի դասախոս, դաշնակահար, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, հասարակական գործիչ և քաղաքական գործիչ |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Մոսկվայի կոնսերվատորիա |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա և Մոսկվայի պետական կոնսերվատորիային կից Չայկովսկու անվան ակադեմիական երաժշտական ուսումնարան |
Անդամակցություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն և ԳԴՀ Արվեստների ակադեմիա |
Պարգևներ | |
Կայք | kabalevsky.ru |
Dmitry Kabalevsky Վիքիպահեստում |
1929 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի ստեղծագործական, 1930 թվականին՝ դաշնամուրի բաժինները, 1939 թվականից՝ նույն կոնսերվատորիայի պրոֆեսոր։ 1952 թվականից ԽՍՀՄ կոմպոզիտորների միության քարտուղար է։
Գրել է օպերաներ («Կոլա Բրյունոն», 1937, 2-րդ խմբ.՝ 1968, լենինյան մրցանակ, 1972, «Տարասի ընտանիքը», 1950, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1951, «Կրակի մեջ», 1943, «Նիկիտա Վերշինին», 1955, «Քույրեր», 1969), 4 սիմֆոնիա (1932, 1933, 1934, 1956), կոնցերտներ, սյուիտներ, կանտատներ, «Ռեքվիեմ» մենակատարների, 2 երգչախմբի և նվագախմբի համար (Ռ. Ռոժդեստվենսկու խոսքերով, 1963, Գլինկայի անվ. ՌՍՖՍՀ պետ. մրցանակ, 1966), 2 լարային կվարտետ (№2, 1945, ԽՍՀՄ պետ. մրցանակ, 1946), դաշնամուրային պրելյուդներ, կինոնկարների և դրամատիկական ներկայացումների երաժշտություն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.