Դմիտրի Ուշակով - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Դմիտրի Ուշակով.

Դմիտրի Ուշակով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դմիտրի Ուշակով
Дмитрий Ушаков
Ծնվել էհունվարի 12 (24), 1873
Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էապրիլի 17, 1942(1942-04-17)[1][2] (69 տարեկան)
Տաշքենդ, Ուզբեկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանBotkin Street Cemetery
Քաղաքացիություն
 Ռուսական կայսրություն
և
 ԽՍՀՄ
Մասնագիտությունբառարանագիր, լեզվաբան և բարբառագետ
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական համալսարան, Մոսկվայի կայսերական համալսարան և Մոսկվայի բարձրագույն կանանց դասընթացներ
Գործունեության ոլորտլեզվաբանություն
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՄոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ
ԿոչումՌուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ
Գիտական աստիճանՄոսկվայի կայսերական համալսարան
Տիրապետում է լեզուներինռուսերեն[3]
Գիտական ղեկավարՖիլիպ Ֆորտունատով
Եղել է գիտական ղեկավարՌուբեն Ավանեսով, Grigori Ossipovitch Vinokour?, Piotr Savitch Kouznetzov?, Aleksandr Aleksandrovich Reformatsky? և Vladimir Sidorov?
Հայտնի աշակերտներGrigori Ossipovitch Vinokour?, Ռուբեն Ավանեսով, Piotr Savitch Kouznetzov?, Aleksandr Aleksandrovich Reformatsky? և Vladimir Sidorov?
Պարգևներ«Պատվո նշան» շքանշան

Դմիտրի Նիկոլաևիչ Ուշակով (ռուս.՝ Дмитрий Николаевич Ушаков, հունվարի 12 (24), 1873, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 17, 1942(1942-04-17)[1][2], Տաշքենդ, Ուզբեկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ[1]), ռուս սովետական լեզվաբան։ ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1939)։ Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1895)։ Եղել է կանանց բարձրագույն դասընթացների, խոսքի ինստիտուտի, Մ․ Գորկու անվան գրականության ինստիտուտի, Մոսկվայի Ն․ Չեռնիշեսկու անվան պատմության, փիլիսոփայության և գրականության ինստիտուտի, պետական համալսարանի պրոֆեսոր։ Դմիտրի Ուշակովի աշխատությունները՝ «Ռուսական բարբառագիտության ուրվագիծ՝ Եվրոպայում ռուսերենի բարբառների առաջին քարտեզի հավելվածով» (1915), «Լեզվագիտության համառոտ ներածություն» (1913) և այլ գործեր հիմք ծառայեցին ռուսական բարբառագիտության զարգացման համար։ Դմիտրի Ուշակով եղել է Մոսկվայի բարբառագիտական հանձնաժողովի ստեղծողներից (1903), 1915 թվականից՝ նախագահը, 1904-1931 թթ.՝ հանձնաժողովի հրատարակած գրականության խմբագիրը։ 1901 թվականից մասնակցել է ռուսաստանի ուղղագրության բարեփոխման աշխատանքներին, 30-ական թթ․ գլխավորել լուսժողկոմատի ուղղագրական հանձնաժողովը։ Դմիտրի Ուշակովը նախաձեռնել է ռուսաստանի ուղղախոսության ուսումնասիրությունը («Ռուսերենի ուղղախոսությունը և նրա խնդիրները», 1928, «ճիշտ արտասանության հարցի շուրջը», 1936, հրտ․ 1964)։ Նրա խմբագրությամբ և հեղինակային մասնակցությամբ 1935-1940 թթ. լույս է տեսել «Ռուսերենի բացատրական բառարանի» 4 հատոր։ Դմիտրի Ուշակովի մի խումբ աշակերտներ դարձել են «մոսկովյան հնչութաբանական դպրոցի» միջուկը։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Ушаков Дмитрий Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Դմիտրի Ուշակով
Listen to this article