From Wikipedia, the free encyclopedia
Դյուլա Հորն (հունգ.՝ Horn Gyula, հուլիսի 5, 1932[2][3][4][…], Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[5] - հունիսի 19, 2013[2][3][4][…], Բուդապեշտ, Հունգարիա[5]), հունգարացի քաղաքական գործիչ, 1989-1990 թվականներին եղել է արտաքին գործերի նախարար, 1994-1998 թվականներին՝ Հունգարիայի Հանրապետության 37-րդ վարչապետը։
Դյուլա Հորն հունգ.՝ Horn Gyula | |
Կուսակցություն՝ | Հունգարական սոցիալիստական կուսակցություն, Հունգարական սոցիալիստական բանվորական կուսակցություն և Հունգարիայի աշխատավորների կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Ռոստովի պետական տնտեսական համալսարան (1954)[1] |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դիվանագետ և տնտեսագետ |
Ծննդյան օր | հուլիսի 5, 1932[2][3][4][…] |
Ծննդավայր | Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[5] |
Վախճանի օր | հունիսի 19, 2013[2][3][4][…] (80 տարեկան) |
Վախճանի վայր | Բուդապեշտ, Հունգարիա[5] |
Թաղված | Ֆիումեի փողոցի գերեզմանոց |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Ի ծնե անուն | հունգ.՝ Horn Gyula János |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Ավարտել է Ռոստովի ֆինանսատնտեսագիտական ինստիտուտը։ 1956 թվականի ապստամբության ընթացքում միացավ pufajkás՝ կամավորական կազմավորումներին, որոնք օգնեցին խորհրդային զորքերին ապստամբության ճնշմանը, ապստամբության ճնշման ժամանակ իր գործունեության համար պարգևատրվեց։ Աշխատել է ֆինանսների և արտաքին գործերի նախարարություններում։
1983 թվականին դարձել է ՀԽՍՀ Կենտկոմի միջազգային բաժնի վարիչ։ 1985 թվականին դարձել Է ԱԳ նախարարի տեղակալ և ՀԽՍՀ կենտկոմի անդամ։ Ղեկավարում էր միջազգային խնդիրների և միջազգային-իրավական քաղաքականության հարցերով հանձնաժողովը[8]։ Միկլոշ Նեմետի կառավարությունում (1988-1990) եղել է արտաքին գործերի նախարար, համաշխարհային ճանաչում է ձեռք բերել «Երկաթե վարագույրի» բացումով։
1989 թվականին հանդես է եկել որպես Հունգարական սոցիալիստական աշխատավորական կուսակցության հիմնադիրներից մեկը և դարձել կուսակցության նախագահության անդամ։ 1994 թվականին վարչապետ է դարձել սոցիալիստների կոալիցիոն կառավարությունում և Ազատ դեմոկրատների դաշինքում։ 1995-1996 թվականներին Հունգարիայում իրականացվել է տնտեսական ծրագիր, որը հայտնի է որպես «Բոկրոշի պլան» (բարեփոխումների փաթեթի հեղինակ Լասլո Բոկրոշի անունով), որը ներառում էր ֆորինտի արժեզրկում, սոցիալական վճարումների կրճատում, ներմուծման հարկի սահմանում[9]։ Չնայած մակրոտնտեսական ցուցանիշների հաջող կայունացմանը (բյուջեի դեֆիցիտը կրճատվել է 9,6 %-ից մինչև 3,8 %, արտաքին առևտրային բալանսը՝ 9,4 %-ից մինչև 3,8 %[9]), Հորնի ժողովրդականությունը և աճը նվազել են աշխատավարձի իրական ծավալի անկման պատճառով, ինչը հանգեցրել է 1998 թվականի ընտրություններում սոցիալիստների պարտության (նախկին 208-ի փոխարեն խորհրդարանում ստացել են 134 տեղ)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.