From Wikipedia, the free encyclopedia
Դոլլի Ռեբեկա Փարթոն (անգլ.՝ Dolly Rebecca Parton, հունվարի 19, 1946[1][2][3][…], Pittman Center, Սևիր շրջան, Թենեսի), ամերիկացի քանթրի երգչուհի և դերասանուհի։ Հեղինակ է մոտ 600 երգի և 25 անգամ եղել է «Billboard» ամսագրի առաջին հորիզոնականում[18][19][20][21]։ Համարվում է ԱՄՆ-ի ամենահաջողված երգչուհիներից մեկը քանթրի ժանրում, ստացել է «Քանթրիի թագուհի» կոչումը[22]։ Քանթրի ժանրի երգչուհիներից միայն Դոլլի Փարթոնին և Ռեբա Մակինտայրին է հաջողվել չորս տասնամյակի ընթացքում բարձրանալ չարթերի առաջին հորիզոնական[23]։
Դոլլի Փարթոնի կատարումներից իր իսկ գրած I Will Always Love You 1973 թ. երգի 1992 թվականին թողարկված քավեր տարբերակը մեծ ճանաչում բերեց երգչուհի Ուիթնի Հյուսթոնին, իսկ ինքը Փարթոնը հեղինակային իրավունքների համար ստացավ մոտ 6 միլիոն ԱՄՆ դոլար։ Փարթոնը հանդիսանում է ամերիկացի երգչուհի և դերասանուհի Մայլի Սայրուսի կնքամայրը։
Խաղացել է 10-ից ավելի գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում, թողարկել է մոտ 40 ստուդիական ալբոմ։ 2 անգամ ներկայացվել է հեղինակավոր Օսկար մրցանակի, ստացել է Գրեմմի մրցանակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.