From Wikipedia, the free encyclopedia
Դոլորես դել Ռիո (իսպ.՝ Dolores del Río, օգոստոսի 3, 1904[1][2], Վիկտորիա դե Դուրանգո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - ապրիլի 11, 1983[3][4][5][…], Նյուպորտ Բիչ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6][7][8]), մեքսիկացի դերասանուհի։
Դոլորես դել Ռիո իսպ.՝ Dolores del rio | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 3, 1904[1][2] |
Ծննդավայր | Վիկտորիա դե Դուրանգո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Մահացել է | ապրիլի 11, 1983[3][4][5][…] (78 տարեկան) |
Մահվան վայր | Նյուպորտ Բիչ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6][7][8] |
Գերեզման | Ռոտոնդան հայտնի մարդկանց |
Քաղաքացիություն | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Jesús Leonardo Asúnsolo Jacques?[9], մայր՝ Antonia López-Negrete?[9] |
Ամուսին(ներ) | Սեդրիկ Գիբոնս |
Համատեղ ապրող(ներ) | Օրսոն Ուելս |
Պարգևներ և մրցանակներ | |
1920-1930-ական թվականների Հոլիվուդյան աստղ, 1940-1950-ական թվականների Մեքսիկայի կինեմատոգրաֆիայի ոսկե դարի կին ֆիլմ-աստղ[10][11][12]։
Մարիա դե լոս Դոլորես Ասունսոլո Լոպես-Նեգրետե (իսպ.՝ María de los Dolores Asúnsolo y López Negrete), առավել հայտնի է որպես Դոլորես դել Ռիո, ծնվել է Մեքսիկայի Դուրանգո նահանգում 1905 թվականի օգոստոսի 3-ին հարուստ ագարակատերերի ընտանիքում։ Մեքսիկական հեղափոխության ժամանակ ընտանիքը սնանկացել է, և նա որոշել է դառնալ դերասանուհի՝ իր ֆինանսական վիճակը բարելավելու համար։
1921 թվականին 16 տարեկան հասակում ամուսանում է Խաիմա Մարտինես դել Ռիոյի հետ, այնուհետև արտագաղթում է ԱՄՆ` ակնկալելով իր կարիերան սկսել շոու բիզնեսում որեպս սցենարիստ և դերասանուհի։ Երեկույթներից մեկի ժամանակ ծանոթանում է հոլիվուդյան պրոդյուսերներից մեկի հետ, ում միջոցով սկսում է իր կարիյերան կինո ասպարեզում։ Այդ ժամանակ նա արդեն բաժանված էր ամուսնուց, սակայն որոշում է պահել ամուսնու ազգանունը։ Նրա կինոբեմելը տեղի է ունենում 1925 թվականին «Ջոաննա» ֆիլմով։
1926 թվականին Ջոան Քրոուֆորդի, Ջանեթ Գեյնորի, Մերի Ասթորի, Ֆեյ Ռեյի հետ միասին ընդգրկվում է WAMPAS Baby Stars-ում (երիտասարդ աստղեր գովազդային կազմակերպություն)։ Նրա կարիերան փայլուն կերպով շարունակվում է համր կինոյի մնացած ամբողջ ժամանակահատվածում, և նա շարունակում էր մնալ Հոլիվուդի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը։
1930 թվականին Դոլորես դել Ռիոն ամուսնանում է «Metro-Goldwyn-Mayer» արտ-տնօրեններից մեկի՝ Սեդրիկա Գոբոնսայի հետ։ Ձայնով ֆիլմերի ի հայտ գալով՝ Դոլորեսը ստանում է երկրորդական դերեր, սակայն 1932 թվականին «Դրախտային թռչնակ» ֆիլմով նա կարողանում է հաջողության հասնել, որից հետո դերեր է մարմնավորում «Թռիչք դեպի Ռիո» (1933) և «Կալենետեում» (1935) ֆիլմերում։
1941 թվականին ամուսնուց բաժանվում է Օրսոն Ուելսի հետ սիրավեպի պատճառով, իսկ 1943 թվականին նկարահանվում է նրա «Ուղևորություն վախերի աշխարհ» ֆիլմում։ Դոլորես դել Ռիոն բարեկամական հարաբերությունների մեջ է եղել մեքսիկացի նկարիչներ՝ Դիեգո Ռիվերայի և Ֆրիդա Կալոյի, ինչպես նաև շատ մեքսիկացի կինեմատոգրաֆների հետ։ 1942 թվականին նա վերադառնում է Մեքսիկա, որտեղ շարունակում է իր կարիերան մեքսիկական ֆիլմերում, որոնցից առավել հայտնի են «Մարիա Կանդելարիան» (1944) և «Փախստականը» (1947)։ Բազմաթիվ անգամներ առաջադրվել է «Silver Ariel» մեքսիակական կինոմրցանակի և չորս անգամ դարձել է դափնեկիր։ 1959 թվականին ամուսնացել է ամերիկացի թատերական բիզնեսմեն Լյուիս Ռիլի հետ։
1960 թվականին գլխավոր դերով հանդես է եկել «Բոցավառվող աստղ» ֆիլմում Էլվիս Փրեսլիի հետ, իսկ չորս տարի հետո հանդես է եկել ռեժիսոր Ջոն Ֆորդի «Շեյենների աշունը» ֆիլմում։ 1950-1960-ական թվականներին նա սկսեց հանդես գալ մի շարք դասական թատերական ներկայացումներում, ինչպիսիք են «Անաստասիա» (1956) և «Կնամոլը» (1958)։ «Սանչեսի երեխաները» (1978) վերջին ֆիլմն է, որտեղ հանդես է եկել դերասանուհին[13][14]։
Դոլորես դել Ռիոն մահացել է 1983 թվականի ապրիլի 11-ին երիկամների հիվանդությունից Կալիֆորնիա նահանգի Նյուպորտ Բիչ քաղաքում։ Մահից հետո նրան դիակիզել են, մոխիրը ամփոփված է Մեխիկոյի Դոլորես պանթեոնի Նշանավոր գործիչների ռոտոնդա հատվածում։
Կինոարտադրության մեջ ներդրման համար Հոլիվուդյան փառքի ծառուղու Ուայն սթրիթ, 1620 հատվածում տեղակայված է Դոլորեսի աստղը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.