Դոհա
From Wikipedia, the free encyclopedia
Դոհա (արաբերեն՝ الدوحة), Կատարի մայրաքաղաքը։ Ըստ 2010 թվականի մարդահամարի՝ Դոհայի բնակչությունը կազմում է 796,947 մարդ։ Դոհան Կատարի ամենախիտ բնակված քաղաքն է։
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք | ||
---|---|---|
Դոհա | ||
الدوحة | ||
Երկիր | Կատար | |
Ենթարկում | Մայրաքաղաք | |
Հիմնադրված է | 1825 թ. | |
Մակերես | 132 կմ² | |
ԲԾՄ | 0 մետր | |
Բնակչություն | 796․947 մարդ (2010) | |
Խտություն | 6,000 մարդ/կմ² | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Պաշտոնական կայք | visitqatar.com/intl-en/about-qatar/doha(անգլ.), visitqatar.com/qa-ar/about-qatar/doha(արաբ.), visitqatar.com/fr-fr/about-qatar/doha(ֆր.), visitqatar.com/es-es/about-qatar/doha(իսպ.), visitqatar.com/it-it/about-qatar/doha(իտալ.), visitqatar.com/de-de/about-qatar/doha(գերմ.), visitqatar.com/tr-tr/about-qatar/doha(թուրքերեն) և visitqatar.com/cn-zh/about-qatar/doha(չին.) | |
| ||
Փակել
2015 թվականի մայիսին Դոհան, Վիգանի, Լա Պասի,Դուրբանի, Հավաննայի , Բեյրութի ու Կուալա Լումպուրի հետ մեկտեղ, պաշտոնապես ճանաչվել է աշխարհի յոթ նոր հրաշք քաղաքներից մեկը[1]։
Քաղաքը հյուրընկալում է Կատարի համալսարանը, ինչպես նաև HEC Paris բիզնես դպրոցի կամպուսը։