From Wikipedia, the free encyclopedia
Դոմինիկյան միաբանություն (լատին․՝ Ordo fratrum praedicatorum, O.P.՝ Քարոզիչ եղբայրների միաբանություն), կաթոլիկ վանական միաբանություն՝ հիմնադրված իսպանացի վանական Սուրբ Դոմինիկի կողմից։
Դոմինիկյան միաբանություն | |
---|---|
Տեսակ | mendicant order?, first order?, կազմակերպություն և Catholic order? |
Երկիր | Իտալիա |
Հապավում | O.P. |
Կարգախոս | Laudare, benedicere, praedicare. |
Հիմնադրված | 1214 |
Գլխադասային գրասենյակ | Սանտա Սաբինա, Հռոմ, Իտալիա |
Տարածաշրջան | համաշխարհային |
Գլխավոր մագիստրոս | Բրունո Կադորե |
Հիմնադիր | Սուրբ Դոմինիկ |
Կայք | op.org/en |
1214 թվականին Թուլուզում Սուրբ Դոմինիկը հիմնադրում է առաջին դոմինիկյան համայնքը, որի կանոնադրությունը հաստատվում է երկու տարի անց՝ Հռոմի պապ Հոնորիոս III-ի կողմից։ Միաբանությունը կարճ ժամանակահատվածում լայն տարածում է գտնում Ֆրանսիայում, Իսպանիայում և Իտալիայում։ Դոմինիկյան վանականների գործունեության հիմնական ուղղությունը դառնում է աստվածաբանության խոր ուսումնասիրությունը՝ գրագետ քարոզիչներ պատրաստելու նպատակով։ Միաբանության հիմնական կենտրոնները դարձան Փարիզը և Բոլոնիան՝ Եվրոպայի երկու ամենամեծ համալսարանական քաղաքները։ Արդեն 1221 թվականին Դոմինիկյան միաբանությունը ուներ 70 վանք, իսկ 1256 թվականին վանականների թիվն անցնում էր 7000-ից։
Դոմինիկյան վանականները նաև հիմնադրեցին իրենց կրթական հաստատությունները (Բոլոնիա, Քյոլն, Օքսֆորդ և այլն), իրենց ձեռքն առան Փարիզի, Պադուայի, Պրահայի և ժամանակի այլ նշանավոր համալսարանների աստվածաբանության ֆակուլտետների ղեկավարությունը։
13-րդ դարից սկսած այս միաբանությունը ծավալեց լայն քարոզչական գործունեություն. հիմնադրվեցին բազմաթիվ նոր վանքեր այդ թվում նաև Պարսկաստանում, Չինաստանում և այլ վայրերում, իսկ 1318 թվականին նրանք կարողացան մոնղոլների իշխանության տակ գտնվող Պարսկաստանում կազմակերպել թեմ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոմինիկյան միաբանություն» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.