Դոնալդ Թրամփի նախագահական քարոզարշավ
From Wikipedia, the free encyclopedia
Դոնալդ Թրամփի նախագահական քարոզարշավ, ԱՄՆ 45-րդ նախագահի, բիզնեսմենի և հեռուստահաղորդավարի, 2016 թվականի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության ներկայացուցչի, փրայմերիզի և դեբատների մեծամասնության հաղթողի նախընտրական քարոզարշավ։ Թրամփի հիմնական ռազմավարությունը կոկուսների և փրայմերիզների բավական թվով հաղթանակն էր, որպեսզի առաջին փուլում քվեների մեծամասնությունը ստանար՝ ապահովելով նախագահական թեկնածությունը։
Թրամփն առանձնանում է իր պոպուլիստական դիրքորոշմամբ ոչ օրինական միգրացիայի նկատմամբ։ Իր կարծիքով անարդար առևտրային համաձայնությունները և ռազմական ներդրումները չեղարկելու ցանկությունը[1][2][3][4][5] նրա համար ապահովեց հատուկ ուշադրություն «կապույտ օձիքներ»-ի կողմից[6]։ Արդյունքում Թրամփը դարձավ Հանրապետական կուսակցության կողմից նախագահի թեկնածուի հիմնական հավակնորդը[7][8][9][10][11]։ Որոշ համաշխարհային առաջնորդներ անհանգստություն էին արտահայտել նրա՝ նախագահ դառնալու հեռանկարի վերաբերյալ[12][13]։
2016 թվականի նոյեմբերի 8-ին Դոնալդ Թրամփը հաղթանակ տարավ նախագահական ընտրություններում՝ ընտրողների ձայների քանակով անցնելով Հիլարի Քլինթոնին[14]։