Դոնալդ Սաթերլենդ
From Wikipedia, the free encyclopedia
Դոնալդ Սաթերլենդ (անգլ.՝ Donald McNichol Sutherland[1], հուլիսի 17, 1935(1935-07-17)[2][3][4][…], Սենտ Ջոն, Նյու Բրանսուիկ, Կանադա[5]), կանադացի դերասան, ում դերասանական կարիերան տևում է ավելի քան հինգ տասնամյակ[6]։
Դոնալդ Սաթերլենդ Donald Sutherland | |
---|---|
Սաթերլենդը 2014 թվականի Նոյեմբերին | |
Ի ծնե անուն՝ | Դոնալդ Մակ-Նիկոլ Սաթերլենդ |
Ծննդյան թիվ՝ | հուլիսի 17, 1935(1935-07-17) (88 տարեկան) |
Ծննդավայր՝ | Սենթ-Ջոն, Կանադա |
Քաղաքացիություն՝ | Կանադա |
Մասնագիտություն՝ | Դերասան |
Կարիերա՝ | 1962-ից |
Պարգևներ՝ |
|
IMDb։ | ID 0000661 |
Սաթերլենդը մեծ համբավ է ստացել նկարահանվելով մի շարք ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Կեղտոտ դյուժինը» (1967), «M*A*S*H» (1970), «Քելլիի հերոսները» (1970), «Կլյուտ» (1971), «Մի նայիր հիմա» (1973), «Ֆելլինիի Կազանովան» (1976), «1900» (1976), «Գազանանոց» (1978), «Մարմիններ առևանգողների ներխուժումը» (1978), «Սովորական մարդիկ» (1980) և «Ասեղի աչքը» (1981)։ Ինչց հետո նա ճանաչվել է Կանադայի ամենատաղանդավոր, հարգված և ունիվերսալ դերասաններից մեկը[7][8]։
Ավելի ուշ նա նկարահանվել է մի շարք այլ հաջողված ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Չոր, սպիտակ եղանակ» (1989), «Ջոն Ֆ. Քենեդի. Կրակոցներ Դալասում» (1991), «Համաճարակ» (1995), «Սպանելու ժամը» (1996), «Առանց սահմանափակումների» (1998), «Գողություն՝ իտալական ձևով» (2003), «Ցուրտ լեռը» (2003), «Հպարտություն և նախապաշարմունք» (2005), «Փայլ» (2006) և «Քաղցած խաղեր» (2012–2015) ֆիլմերը, որտեղ հիմնականում զբաղեցրել է գլխավոր կամ այլ նշանավոր դերեր։