Դոն Կիխոտ (վեպ)
Միգել Սերվանտեսի վեպը / From Wikipedia, the free encyclopedia
«Հնարամիտ իդալգո Դոն Կիխոտ[3] (կամ Դոն Քիշոտ[3]) Լամանչեցին», (իսպ.՝ El ingenioso hidalgo Don Quijote de la Mancha), իսպանացի գրող Միգել դե Սերվանտեսի աշխարհահռչակ վեպը համանուն հերոսի մասին։ Գրվել է 1605-1615 թվականներին։ Հրատարակվել է երկու հատորով․ առաջինը լույս է տեսել 1605 թվականին (բաղկացած է 57 գլխից), երկրորդը՝ 1615 թվականին (բաղկացած է 74 գլխից)։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դոն Կիխոտ (այլ կիրառումներ)
Դոն Կիխոտ իսպ.՝ Don Quijote de la Mancha | |
---|---|
Հեղինակ | Միգել դե Սերվանտես |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ասպետական վեպ, արկածային և parody? |
Կազմված է | Don Quixote, part 1? և Don Quixote, part 2? |
Բնօրինակ լեզու | միջնադարյան իսպաներեն |
Կերպար(ներ) | Սանչո Պանսա, Դոն Քիշոտ, Ռոսինանտ, Դուլսինեա, Ռուսիո, Պերո Պերես, Ginés de Pasamonte?, Cardenio?, Dorotea?, Luscinda?, Don Fernando?, Ruy Pérez de Viedma?, Zoraida?, Juan Pérez de Viedma?, Lothario?, Anselmo?, Camila?, Maritornes?, Marcela?, Կլավենյո, Sansón Carrasco?, Maese Nicolás?, Clara de Viedma?, Cide Hamete Benengeli? և Teresa Panza? |
Նկարագրում է | Իսպանական կայսրություն, La Mancha? և Բարսելոնա |
Երկիր | Իսպանիա |
Հրատարակիչ | Ֆրանսիսկո դե Ռոբլես և Խուան դե լա Կուեստա[1] |
Հրատարակման տարեթիվ | 1605[2] և 1615[2] |
Թարգմանիչ հայերեն | Պողոս Մակինցյան 1934 թ. |
OCLC | 1020679308 |
Թվային տարբերակ | standardebooks.org/ebooks/miguel-de-cervantes-saavedra/don-quixote/john-ormsby |
Վիքիդարան | Դոն Կիխոտ |
Don Quixote Վիքիպահեստում |
Վեպի գլխավոր հերոսը՝ Դոն Կիխոտը, ազդված ասպետական վեպերից, խելագարված թափառում է Իսպանիայով և ասպետորեն պայքարում է հանուն մարդասիրության, թեև կյանքը դաժանորեն խորտակում է նրա պատրանքները։ Նրա զինակիրը՝ Սանչո Պանսան, մի հասարակ գյուղացի, ծառայում է որպես Դոն Կիխոտի կերպարի հակոտնյան, իր իրապաշտությամբ, եսասիրությամբ ու հասարակ մշակույթով հակադրվելով Դոն Կիխոտի ռոմանտիկ իդեալիզմին, ալտրուիզմին ու ստացական մշակույթին։
Վեպը թարգմանվել է գրեթե բոլոր հայտնի լեզուներով և համարվում է համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկը (ամենաշատ հրատարակված և հրատարակվող գրքերի ցանկում աշխարհում զբաղեցնում է երրորդ տեղը՝ Աստվածաշնչից և «Հարրի Փոթերից» հետո)։ Որպես արևմտյան ժամանակակից գրականությունը սկզբնավորած ստեղծագործություն՝ այն հաճախակի հայտնվում է հեղինակավոր գրքացանկերի առաջնակարգ տեղերում, ինչպես, օրինակ՝ Bokklubben World Library-ի, որը «Դոն Կիխոտը» համարում է աշխարհում երբևէ գրված լավագույն գրական գործը[4]։ 19-րդ դարի գերմանացի նշանավոր փիլիսոփա Արթուր Շոպենհաուերը գտնում էր, որ «Դոն Կիխոտը» անգլիացի գրող Լորենս Սթեռնի «Տրիստրամ Շենդի»-ի, ֆրանսիացի փիլիսոփա և գրող Ժան-Ժակ Ռուսոյի «Նոր Էլոիզ»-ի և գերմանացի աշխարհահռչակ գրող Վոլֆգանգ Գյոթեի «Վիլհելմ Մայստեր»-ի հետ կազմում է համաշխարհային գրականության ստեղծագործությունների լավագույն քառյակը[5]։