From Wikipedia, the free encyclopedia
Դորիա Տիլիե (ֆր.՝ Doria Tillier, մարտի 27, 1986[1], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[2][3]), ֆրանսիացի ֆոտոմոդել, դերասանուհի։ Համաշխարհային ճանաչում է ստացել «Տեր և տիկին Ադելմաններ» կինոնկարի թողարկումից հետո։
Դորիա Տիլիե ֆր.՝ Doria Tillier | |
---|---|
Ծնվել է | մարտի 27, 1986[1] (38 տարեկան) |
Ծննդավայր | Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[2] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Կրթություն | Կոնդորսե լիցեյ |
Մասնագիտություն | հեռուստահաղորդավարուհի, մոդել, կինոդերասանուհի և սցենարիստ |
Զբաղեցրած պաշտոններ | Miss Canal + weather? |
Doria Tillier Վիքիպահեստում |
Դորիա Տիլիեն սովորել է ֆրանսիական ամենահին և ամենահեղինակավոր ուսումնական հաստատություններից մեկում` Կոնդորսե լիցեյում։ Ուսումն ավարտելուց հետո աշխատել է որպես մատուցող։ 2008-2010 թվականներին սովորել է «Laboratoire De L'acteur-Hélène Zidi» թատերական ուսումնարանում[3]։ Երիտասարդ հասակում Տիլիեն որոշ ժամանակ զբաղվել է պրոֆեսիոնալ մոդելինգով, ինչպես նաև նկարահանվել է կարճամետրաժ ֆիլմերում և գովազդային հոլովակներում, այդ թվում` «Mademoiselle Ricci» օծանելիքի գովազդում[4]։ 2012 թվականի օգոստոսի 27-ից մինչև 2014 թվականի հունիսը Canal+ հեռուստաալիքի «Le Grand Journal» հաղորդման մեջ վարել է եղանակի տեսության հատվածը[5]` փոխարինելով հեռացած Սոլվեյգ Ռեդիգեր-Լիզլովին։
Տիլիեն նկարահանվել է «Մաքսային հատուկ ծառայություն» սերիալում (ֆր.՝ Action spéciale douanes), որը ցուցադրվել է France 2 հեռուստաալիքով[6]։ Նաև Ամանդա Լիրի հետ նկարահանվել է ռեժիսոր Ռիչարդ Թոմսոնի «Արյունոտ վարդեր» (անգլ.՝ Bloody Flowers) թրիլլերում։
2017 թվականին Դորիա Տիլիեն «Տեր և տիկին Ադելմաններ» տրագիկոմեդիայում խաղացել է գլխավոր կնոջ դերը։ Ֆիլմն ամուսնու` Նիկոլաս Բեդոսի ռեժիսորական առաջնելույթն է, որտեղ խաղացել է նաև նա։
2019 թվականին նկարահանվել է ամուսնու «Հրաշալի դարաշրջան» դրամատիկական կատակերգությունում։ Ֆիլմի գլխավոր հերոսը գնում է դեպի անցյալ՝ կրկին վերապրելու այն օրը, երբ հանդիպել էր իր ողջ կյանքի սիրուն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.