Դուգլաս Ադամս
անգլիացի գրող, դրամատուրգ, սցենարիստ, «Ավտոստոպով զբոսաշրջիկի միջգալակտիկական ուղեցույց» վեպերի շարք / From Wikipedia, the free encyclopedia
Դուգլաս Նոել Ադամս (անգլ.՝ Douglas Noël Adams, մարտի 11, 1952(1952-03-11)[3][4][5][…], Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3][6][7][…] - մայիսի 11, 2001(2001-05-11)[3][4][5][…], Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3][8][9][…]), անգլիացի գրող, դրամատուրգ և սցենարիստ է, հումորային ֆանտաստիկայի ժանրի ստեղծագործությունների հեղինակ։ Նրա ամենաճանաչված աշխատանքը «Գալակտիկայում ավտոստոպով զբոսաշրջիկի ուղեցույց» (անգլերեն՝ The Hitchhiker’s Guide to the Galaxy) հայտնի վեպերի շարքն է։
Դուգլաս Ադամսը ծնվել է 1952 թվականի մարտի 11-ին, Անգլիայի Քեմբրիջ քաղաքում։ Ծնողներն են Ջենեթը (Դենովան) և Դուգլաս Ադամսը։ Դուգլաս փոքրի ծնվելուց մի քանի ամիս հետո ընտանիքը տեղափոխվել է Իսթ Անգլիա։ Այնտեղ երեք տարի անց ծնվում է նրանց քույրը՝ Սյուզանը։ 1957 թվականին Դուգլասի ծնողները բաժանվեցին։
Ավարտել է Բրենտվուրդի դպրոցը։ Սովորել է քոլեջում, 1974 թվականին ստացել բակալավրի, այնուհետև մագիստրոսի աստիճան։ Մասնագիտացումը դարձավ անգլիական գրականությունը։
1978 թվականին BBC ռադիոյով մեկնարկեց նրա 4 սերիանոց «The Hitchhiker’s Guide to the Galaxy» (անգլերենից թարգմանաբար՝ Գալակտիկայում ավտոստոպով զբոսաշրջիկի ուղեցույցը) բեմադրությունը, որը արժանացել է «Imperial Tobacco Award» (1978), «Sony Award» (1979), «Best Programme for Young People» (1980) մրցանակների։ Մի քանի տարի անց, Դուգլասը հրատարակում է համանուն գիրքը, որը 1984 թվականին մեծ հաջողությունների է հասնում՝ գլխավորելով անգլիական բեսթսելերները։ Դուգլասը դառնում է ամենաերիտասարդ գրողը, ով ստանում է «Golden Pen» մրցանակը (մրցանակը տրվում է 1 000 000 գիրք վաճառած հեղինակին)։ Ավելի ուշ Ադամսը գրում է գրքի շարունակությունները «The Restaurant at the End of the Universe» («Ռեստորան տիեզերքի վերջում») (1980) և «Life, The Universe and Everything» («Կյանք, տիեզերք և մնացած բոլորը») (1982)։
1982 թվականին նրա երկու գրքերը համապատասխանեցվում են 6 սերիանոց հեռուստաբեմադրությանը, որոնք արժանանում են մրցանակների «Best TV Graphics», «Best VTR Editing» և «Best Sound» անվանակարգերում։
1984 թվականին թողարկվել է Դուգլասի չորրորդ գիրքը՝ «So Long and Thanks for all the Fish» («Ամենայն բարիք, և շնորհակալություն ձկանը»)։
1984 թվականին[22] Ադամսը սկսում է համագործակցել Infocom կազմակերպության հետ, որը այդ թվականին արկածային խաղերի «թագավորն» էր, և ուներ անմիջական մասնակցություն «The Hitchhiker’s Guide to the Galaxy» գրքի տեքստային մշակմանը։ Գիրքը արժանացել է «Thames TV»-ի մրցանակի։ Դրանով Ադամսի և Infocom-ի համագործակցությունը չի վերջանում, որոշ ժամանակ անց նա գրում է ևս մեկ հումորային-արկածային խաղ interactive fiction ժանրով։ Այդ խաղն ուներ «Bureaucracy» անունը։
Ադամսը «Բժիշկ Ով» ֆիլմի 4-րդ բժշկի սցենարիստներից մեկն էր. էպիզոդներ՝ «Ծովահենների մոլորակ» (անգլ. The Pirate Planet) և «Շադա» (անգլ. Shada)։
1984 թվականին Դուգլաս Ադամսը Ջոն Լլոյդի հետ գրում է ոչ ֆանտաստիկ «The Meaning of Liff» գիրքը։ Գիրքն ունենում է հաջողություններ 1990 թվականին և գրվում է նաև դրա շարունակությունը՝ «The Deeper Meaning of Liff»:
1987 թվականին Ադամսը փորձում է իր ուժերը մի քանի այլ ժանրերում և հրապարակում է «Dirk Gently’s Holistic Detective Agency» (թարգմանաբար՝ «Դիրկա Ջենթլի դետեկտիվ գործակալություն») գիրքը, որտեղ ներկայացվում է միստիկայի, դետեկտիվի և հումրի խառնուրդ։ Չնայած զուսպ արձագանքներին, մի տարուց հրատարակվում է գրքի շարունակությունը՝ «Long Dark Tea-time of the Soul»:
1990 թվականին Ադամսը կենդանաբան Մարկ Կարվարդայնի հետ համատեղ թողարկում է «Last Chance to See» գիրքը, որը պատմում է հազվագյուտ և անհետացող կենդանիների տեսակների մասին։
1991 թվականին «HHGG» աուդիոգիրքը առաջադրվում է Գրեմմի մրցանակի «Լավագույն խոսող կամ առանց երաժշտության ձայնագրություն» (անգլ.՝ Best Spoken Word or Non-Musical Recording) անվանակարգում։
Եվ ևս մեկ տարուց Դուգլասը գրում է «...ուղեցույց» վիպաշարի եզրափակիչ հինգերորդ գիրքը՝ «Հիմնականում անվնասը» (անգլ.՝ Mostly Harmless) ։
1981 թվականին Ադամսը գնում է Իսլինգթոն, որտեղ սկզբից ամուսնանում է Ապպեր Սթրիթի հետ, իսկ 1980-ական թվականներին՝ Դունկան Տերրասի հետ։
1980-ական թվականներին Ադամսը սիրավեպի մեջ էր բանաստեղծուհի Սալլի Էմերսոնի հետ, ով այդ ժամանակ իր ամուսնուց բաժանված էր ապրում։ Ավելի ուշ Ադամսը Էլիսոնին է ընծայում իր «Կյանք, տիեզերք և մնացած ամենը» գիրքը։ 1981 թվականին Էմերսոնը վերադառնում է իր նախկին ամուսնու՝ Փիթեր Սթոթհարդի մոտ։
Շուտով Ադամսի ընկերները նրան ծանոթացնում են Ջեյն Բելսոնին, ում հետ հետագայում սկզբնավորվել է ռոմանտիկ հարաբերություններ։ Բելսոնը այն նույն «տնային փաստաբանն էր», որի մասին կարճ հիշատակվում է գրողի 1980-ական թվականների կեսերի կենսագրականում.
«Նա [Ադամսը] ապրում է Իսլինգթոնում տնային փաստաբանի և Apple Macintosh համակարգչի հետ»։
Բնօրինակ տեքստ (անգլ.)"He [Adams] lives in Islington with a lady barrister and an Apple Macintosh."
- Deutsche Nationalbibliothek Record #119033364 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- Wroe N. Obituary: Douglas Adams // Guardian — London: 2001.
- Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- Ֆիլմերի շվեդական շտեմարան (շվեդերեն) — Svenska Filminstitutet.
- Wroe N. Obituary: Douglas Adams // The Guardian.com — 2001. — ISSN 1756-3224; 1354-4322
- Alderson A., Foggo D. Hitch Hiker's Guide author Douglas Adams dies aged 49 // The Daily Telegraph / C. Evans — London, Thailand: 2001. — ed. size: 622719 — ISSN 0307-1235; 1477-3805
- Who’s here — 1839.
- Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- Who's who (բրիտ․ անգլ.) — (untranslated), 1849. — ISSN 0083-937X
- Adams's official web site Wayback Machine-ի միջոցով: (archived 20 Հուլիս 2011), established by him, and still operated by The Digital Village
- Douglas Adams speech at Digital Biota 2 (1998) Արխիվացված 2013-03-02 Wayback Machine (The audio of the speech) Արխիվացված 2008-01-29 Wayback Machine
- Guardian Books "Author Page", with profile and links to further articles.
- Douglas Adams & his Computer article about his Mac IIfx
- BBC2 "Omnibus" tribute to Adams, presented by Kirsty Wark, 4 August 2001
- Mueller, Rick and Greengrass, Joel (2002).Life, The Universe and Douglas Adams, documentary.
- Simpson, M.J. (2001). The Pocket Essential Hitchhiker's Guide. ISBN 1-903047-40-4. Updated April 2005 ISBN 1-904048-46-3
- Special edition of BBC Book Club featuring Douglas Adams, first broadcast 2 January 2000 on BBC Radio 4