Դումուզի-հովիվ
From Wikipedia, the free encyclopedia
Դումուզի, «հովիվ» մականունով՝ (շումերեն՝ ddumu-zid sipad) շումերական մինչդինաստիական կիսաառասպելական արքա, որը կառավարել է Միջագետքի հարավում գտնվող հին շումերական Բադ-տիբիրա քաղաքում, մինչև երկրորդ մեծ ջրհեղեղն ընկած ժամանակահատվածում։ Հավանաբար նրան համարել են աստվածային ծագում ունեցող։
Կառավարումը հավանաբար վերագրվում է Ջեմդեթ Նասրի (Ք․ ա․ XXX դար) ժամանակաշրջանին, որն ավարտվել է մեծ ջրհեղեղով։ Իրաքում պեղումների արդյունքում ապացուցվել է, որ Շուրուպպակի և այլ շումերական քաղաքների շրջանում ջրհեղեղ է եղել։ Գետի նստվածքի շերտերի ռադիոածխածնային մեթոդով ուսումնասիրության արդյունքում այն վերագրվում է Ք․ ա. 2900 թվականներին, ընդհատել է բնակչության շարունակականությունը, որն ընդարձակվել էր դեպի հյուսիս, մինչև շումերական Քիշ քաղաք։ Ջեմդեթ Նասրի ժամանակաշրջանի գունավոր խեցեղեն է հայտնաբերվել անմիջապես ջրհեղեղային շերտի տակ[1]։ Դումուզիները համարվել են շումերական առասպելական տիրակալներ, քանի որ բացի Նիպպուրյան ցարական արձանագրությունը, նրանց գոյությունը չի հաստատվել որևէ այլ աղբյուրների կողմից։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/88/Cities_of_Sumeria.svg/320px-Cities_of_Sumeria.svg.png)
Գրադարձություն | Թարգմանություն |
---|---|
8. eridugki ba-cub | 8. Այդ ժամանակ Էրիդուն հրդեհվեց, |
Արքայական տարբեր արձանագրություններում Դումուզի կառավարման տարիները իրարից խիստ տարբերվում են[4][5]՝
- WB 444: 10 սարով, որը հավասար է 36 000 տարի։
- WB 62: 7 սարով, 2 ներա և 6 սոսով, որը հավասար է 26 800 տարի։
- UCBC 9-1819: 10 սարով, որը հավասար է 36 000 տարի։
- Բերոսոսի Բաբելոնի պատմություն (Դաոն թագավոր)։ 10 սարով, որը հավասար է 36 000 տարի։
Ամեն դիպքում ընդունված է համարել, որ մինչջրհեղեղյան թագավորների կառավաման տարիների վաղեմությունը և շարունակականությունը չափազանցված է։ Տեսակետ կա, որ սարը և ները պետք է համապատասխանեն տարիներին և ամիսներին[6]։
Այդ դեպքում Դումուզի-հովիվը կառավարել է 7 տարի և 2 ամիս կամ էլ 10 տարի։
Հնարավոր է, որ հենց Դումուզի-հովիվը հանդիսացել է Դումուզի աստծո նախակերպարը (հետո Սիրո-փյունիկյան Թամմուզը)։
Նրա պատվին է անվանվել Պլուտոնի Դիմուզի փոսը։