Դույսբուրգ
From Wikipedia, the free encyclopedia
Դույսբուրգ (գերմ.՝ Duisburg), քաղաք Գերմանիայում։ Գտնվում է Ռուրի ավազանի արևմտյան հատվածում, Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա հողում։ Դույսբուրգում է գտնվում աշխարհի ամենամեծ գետային նավահանգիստը[1]։ Այս հանգամանքի, ինչպես նաև Դյուսելդորֆի միջազգային օդանավակայանին մոտ լինելու շնորհիվ Դույսբուրգը դարձել է առևտրի և պողպատի արտադրության կարևոր կենտրոն։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Դույսբուրգ | |||||
գերմ.՝ Duisburg | |||||
| |||||
Երկիր | Գերմանիա | ||||
Ներքին բաժանում | Walsum?, Hamborn?, Meiderich/Beeck?, Homberg/Ruhrort/Baerl?, Duisburg-Mitte?, Rheinhausen? և Duisburg-Süd? | ||||
Առաջին հիշատակում | 1065 | ||||
Մակերես | 232,80 կմ² | ||||
ԲԾՄ | 33±1 մետր | ||||
Բնակչություն | ▲502 211 մարդ (դեկտեմբերի 31, 2022) | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 02066, 02841, 02151, 0203 և 02065 | ||||
Փոստային դասիչ | 47279, 47001 և 47051 | ||||
Ավտոմոբիլային կոդ | DU | ||||
Պաշտոնական կայք | duisburg.de(գերմ.) | ||||
| |||||
Փակել
Դույսբուրգը Գերմանիայի 15-րդ և Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի 5-րդ ամենամեծ քաղաքն է, որի բնակչությունը մոտ կես միլիոն է։ Քաղաքում գարեջրի խոշոր գործարան կա, որն արտադրում է König Pilsener գարեջուրը։ Դույսբուրգում է գտնվում Դույսբուրգ-Էսսենի համալսարանը, որտեղ 39 000 ուսանող է սովորում։ Այն Գերմանիայի 10 խոշորագույն համալսարաններից մեկն է։