![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/84/Dufu.jpg/640px-Dufu.jpg&w=640&q=50)
Դու Ֆու
From Wikipedia, the free encyclopedia
Դու Ֆու (712-770 թվականներ), չին բանաստեղծ[5]։ Համարվում է Չինաստանի մեծագույն բանաստեղծներից մեկը և Տան դինաստիայի ականավոր դասական լուսատուն։ Երկրորդ անունը Ցզիմեյ է[6]։ Դու Ֆուն թողել է հսկայական բանաստեղծական ժառանգություն՝ շուրջ 1400 բանաստեղծություն՝ քառյակներից մինչև բանաստեղծություններ, բազմազան ոճով և բովանդակությամբ[7]։
Դու Ֆու | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | չինարեն՝ 杜甫 |
Ծնվել է | 712[1][2][3][…] |
Ծննդավայր | Գունյի, Չինաստան |
Վախճանվել է | 770[1][2][3][…] |
Վախճանի վայր | Tanzhou |
Գերեզման | tomb of Du Fu |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող և գեղագիր |
Լեզու | չինարեն |
Քաղաքացիություն | Տան հարստություն |
Զավակներ | Du Zongwen?[4], Du Zongwu?[4] և Du Siye?[4] |
![]() |
Դու Ֆուի անունով է կոչվել Մերկուրիի խառնարանը (լատ. Du Fu), որի անվանումը հաստատվել է Միջազգային աստղագիտական միության կողմից 2015 թվականի սեպտեմբերի 25-ին[8]։
«Ինչ կար իմ հոգում, երբ ես մայրաքաղաքից գնացի Ֆինսյան» (755 թվական) պոեմում արտահայտել է մարդկանց հավասարության մասին իր երազանքը։ Հայտնի է նրա մերկացնող բանաստեղծությունների գիրքը՝ «Երեք տիրակալ», «Երեք հրաժեշտ»։ Դու Ֆուն բնանկարային քնարերգության վարպետ է, երգել է մարդու և բնության միասնության հավերժությունը («Գարնանային ջրեր», «Վաղ եմ արթնանում» և այլն)։
Մեծ ազդեցություն է թողել ամբողջ Հեռավոր Արևելքի բանաստեղծական արվեստի զարգացման վրա[9]։