Դոքսոռուբիցին
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Դոքսոռուբիցին, առևտրային անվանումն է Ադրիամիցին, քիմիոթերապևտիկ դեղամիջոց է՝ կիրառվող քաղցկեղի բուժման նպատակով[2]։ Վերջինս ներառում է՝ կրծքագեղձի քաղցկեղ, միզապարկի քաղցկեղ, Կապոշիի սարկոմա, լիմֆոմա, և սուր լիմֆոցիտար լեյկեմիա[2]։ Հաճախ օգտագործվում է այլ քիմիոթերապևտիկ դեղամիջոցների հետ զուգակցված[2]։ Դոքսոռուբիցինի օրգանիզմ ներմուծման ուղին ներերակայինն է[2]։
Դոքսոռուբիցին | |
---|---|
Դոքսոռուբիցին | |
Տեսակ | Քիմիոթերապևտիկ դեղամիջոց |
Հոմանիշներ | Ադրիամիցին, Դոքսիլ, Մայոսեթ, Ցելիքս |
Կիրառում | կրծքագեղձի քաղցկեղ, միզապարկի քաղցկեղ, Կապոշիի սարկոմա, սուր լիմֆոցիտար լեյկեմիա, լիմֆոմա |
Գործածության եղանակ | ներերակային, ներմիզապարկային |
Ազդեցության մեխանիզմ | ԴՆԹ ինտերկալացիա |
Կենսաբանական թիրախ | քաղցկեղային բջիջներ |
Քիմիական դասակարգում | Անտրացիկլիններ |
Զանգված | 9,0E−25 կիլոգրամ[1] |
Քիմիական բանաձև | C₂₇H₂₉NO₁₁[1] |
Հաճախ հանդիպող անբարենպաստ ազդեցություններն են՝ մազաթափություն, ոսկրածուծում արյունաստեղծման ճնշում, փսխում, ցանավորում և բերանի խոռոչի բորբոքային հիվանդություններ[2] :Այլ առավել վտանգավոր անբարենպաստ ազդեցություններից են՝ գերզգայունության ռեակցիաներն, ինչպիսիք են՝ անաֆիլաքսիա, սրտամկանի վնասում, ներարկման հատվածում՝ հյուսվածքների վնասում, ռադիացիոն այրվածք, և բուժում ասոցացված լեյկեմիա[2]։ Հաճախ հանդիպում է նաև, մի քանի օր տևողությամբ, մեզի գունավորման փոփոխություն՝ կարմիր երանգով[2]։ Դոքսոռուբիցինը պատկանում է անտրացիկլինների և հակաուռուցքային հակաբիոտիկների դեղախմբերի շարքերին[2] : Նրա ազդեցությունը մասամբ իրագործվում է շնորհիվ ԴՆԹ ֆունցիաների հետ ինտերֆերենցիայի[3]։
Դոքսոռուբիցինի բժշկական նպատակներով կիրառությունը՝ ԱՄՆում, հաստատվել է 1974 թվականին[2]:Այն Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության հիմնական դեղամիջոցների ցանկում է ՝ որպես առավել անվտանգ և արդյունավետ դեղ[4]։ Վաճառքի գինը զարգացող երկրներում կազմում է մոտավոր ԱՄՆ $3.88–32.79 դոլլարի սահմաններում՝ ամեն 50 միլիգրամի հաշվարկով[5]։ Մեծ Բրիտանիայում այդ արժեքը նշանակում է Ազգային Առողջության Ծառայությունը (National Health Service, NHS )` մոտավորապես £100.12[6][7] : Գոյություն ունեն պեգիլացված և լիպոսոմային տեսակներ, որոնք համեմատաբար ավելի դժվարամատչելի են[7]։ Դոքսառուբիցինն ի սկզբանե անջատվել է Streptomyces peucetius բակտերիաների շտամներից[8]։